Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Վերսալի պալատում ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ ճաշելու հրավերի կապակցությամբ, հաղորդում է Le Figaro-ն։
Թրամփը նշել է, որ «Ֆրանսիայի նախագահը, ով, ի դեպ, շատ հաճելի մարդ է», իրեն հրավիրել է Վերսալում ճաշելու։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ճաշը նշանակում է՝ նա Ֆրանսիայից կմեկնի ուշ գիշերը։ Այս առումով՝ Թրամփը ընդգծել է, որ ինքը «շատ չի քնում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին Վերսալի պալատում ճաշելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։ Նշվում է նաև, որ Վերսալի պալատը ֆրանս-ամերիկյան հարաբերությունների կարևոր վայր է. Վերսալի պայմանագիրը, որը ամրապնդեց ԱՄՆ անկախությունը, ստորագրվել է այնտեղ 1783 թվականին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել