Մեծ Բրիտանիայում առաջարկել են կիրառել առցանց-դատարաններ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում առաջարկել են կիրառել առցանց-դատարաններ՝ Ebayի օրինակով իրավաբանական վեճերի լուծման համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:
Դատավորները մինչև 25 հազար ֆունտ ստեռլինգ հայցերի գծով գործերը կվճռեն Էլեկտրոնային տեսքով ներկայացված փաստաթղթերի վերլուծությունից հետո, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն հեռախոսային ունկնդրումներ: Այսպիսով, անհրաժեշտ չի լինի, որ հայցվորները և պատասխանողները ներկայանան ցուցմունքներ տալու համար:
Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիայի նախագահ Ջոն Էնտոնի Դայսոնի կարծիքով՝ այս որոշումը «կարևոր ուղենիշ» կդառնա բրիտանական արդարադատության համակարգի համար և նրան թույլ կտա հասնել թվային տեխնոլոգիաների զարգացման հետևից:
Առցանց-դատարանների կիրառմանը, Դայսոնի կարծիքով՝ կհաջորդեն հեռագնա բարենորոգումներ քաղաքացիական դատավարության համակարգում: Նոր ձեռնարկումը ողջունել են նաև Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունում. թագավորության բյուջեում դատական համակարգի մասհանումները վերջին հինգ տարում 27 տոկոսով նվազել են, իսկ հաջորդ ֆինանսական տարում պլանավորվում է դրանց կրճատում ևս 10 տոկոսով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ