Ճապոնիայում տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Աշխարհ
Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Korrespondent.net-ը՝ հղում անելով երկրի օդերևութաբանական վարչությանը:
Tohoku Electric Power օպերատոր ընկերությունը հայտնել է, որ երկրաշարժը չի ազդել ԱԷԿ-ի աշխատանքի վրա, որը պատասխանատու է երկրի այդ տարածաշրջանում էլեկտրակայանների աշխատանքի համար:
Japan Railway երկաթուղային ընկերության տվյալներով՝ երկրաշարժի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է Shinkansen ճեպընթացների աշխատանքը:
Ինչպես հաղորդել է երկրի օդերևութաբանական վարչությունը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Իվատե պրեֆեկտուրայի Միակո քաղաքից մոտ 210 կմ հեռավորության վրա:
Իվատե պրեֆեկտուրայում հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Առափնյա շրջաններում տեղակայված մոտ 7 հազար տան բնակչի խորհուրդ է տրվել արագ տարհանվել: Ալիքների բարձրությունը կարող է գերազանցել 1 մետրը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել