ԱՄՆ-ում բռնկել են աղետյալ գնացքի նավթի ցիստեռնները
Աշխարհ
ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիայի նահանգում անմշակ նավթ փոխադրող գնացքը դուրս Է ընկել ռելսերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին, միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 16-ին նահանգի մայրաքաղաք Չառլսթոնից 50 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում:
Առայժմ անհայտ պատճառներով ռելսերից դուրս Է եկել մի քանի վագոն, նավթով լի առնվազն մեկ ցիստեռն ընկել Է Քանովա գետը, եւս երկուսը բռնկել են, ինչի հետեւանքով այրվել Է մերձակայքում գտնվող Ադենա գյուղի տներից մեկը:
Հրդեհի եւ մյուս ցիստեռնների բռնկման սպառնալիքի պատճառով վթարի շրջանը 2 կիլոմետր շառավղով շրջապատվել Է, Ադենա գյուղի բնակիչները տարահանվել են, հաղորդել Է Fox News-ը:
Ինչպես հայտարարել Է Քանովայի օկրուգի վարչակազմի ղեկավար Ջենիֆեր Սեյրը, կրակը մոլեգնում Է առնվազն 14 ցիստեռններում: Նախնական տվյալներով՝ նավթի մի մասը լցվել Է գետը, աղտոտման մասշտաբները պարզվում են: Իշխանությունները չեն բացառել մերձակա բնակավայրերին ջրի մատակարարման դադարեցումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ