Ամերիկացիները դժգոհ են ԻՊ-ի դեմ Օբամայի գործողություններից. հարցում
Աշխարհ
ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների ընթացքից: Այս մասին հայտնել է CNN-ը՝ ORC-ի հետ համատեղ անցկացրած հարցման արդյունքում:
Հարցվածների 57 տոկոսը դժգոհ է, թե ինչպես է Օբաման պայքարում ԻՊ-ից եկող սպառնալիքի դեմ: Սեպտեմբերի վերջին նախագահի գործողություններից դժգոհ է եղել 49 տոկոսը: 57 տոկոսին նաև դուր չի եկել, թե ինչպես է Օբաման վարում արտաքին քաղաքականությունը լայն իմաստով:
54 տոկոսը կարծում է, որ նա առհասարակ անհաջող պայքար է մղում ահաբեկչության դեմ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)