Պուտինը, Մերկելը և Պորոշենկոն որոշել են Դեբոլցևոյում ԵԱՀԿ մոնիտորինգի անցկացման միջոցառումները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսային բանակցություններ են անցկացրել երկրի արևելքի իրադրության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
«Դեբալցեվոյի իրադրության շուրջ, որտեղ փետրվարի 15-ից չի իրականացվում համապարփակ հրադադարը, բանակցող կողմերը համաձայնեցրել են կոնկրետ քայլեր՝ ԵԱՀԿ-ի կողմից մոնիտորինգը հնարավոր դարձնելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մերկելն ու Պորոշենկոն հանդես են եկել ռուսական կողմին ուղղված` աշխարհազորայինների վրա ազդեցություն գործելու կոչով, որպեսզի կրակը դադարեցվի:
«Սպառազինության հետքաշման գործընթացը պետք է սկսվի երեքշաբթի, ինչպես որ նախատեսված էր Մինսկում»,- հավելել է Զայբերտը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ