ԱՄՆ-ն ծրագրում է Ուկրաինան ՌԴ-ի դեմ գործող պետություն դարձնել. Պետդումայի պատգամավոր
Աշխարհ
«Արդար Ռուսաստան» խմբակցության նախագահի տեղակալ Միխայիլ Եմելյանովի կարծիքով` ԱՄՆ-ն ապահովելու է Ուկրաինան սպառազինությամբ, որպեսզի այն փոխակերպվի ապստամբող պետության, որը կգործի Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ որոշել են սպառազինել Ուկրաինան: Եվ այն փաստը, որ զենքը դեռևս չի մատակարարվել` Մինսկի համաձայնագրերի ստորագրման արդյունքը չէ, այլ պարզապես կազմակերպչական, ֆինանսական և տեխնիկական թերպատրաստվածությունն է», - ասել է Եմելյանովը լրագրողներին:
Նրա խոսքով` «Ռուսաստանի գործողություններից անկախ, նման զենքը մատակարարվելու է»: «Եվ Ուկրաինան կարող է վերափոխվել Ռուսաստանի դեմ սրված մարտնչող պետության», - զգուշացրել է նա:
Պատգամավորը նաև հավելել է, որ ռուսական էլիտան «պետք է հրաժեշտ տա այն պատրանքներին, որ Արևմուտքի պատժամիջոցները կչեղարկվեն և Ուկրաինան չի սպառազինվելու»: «Ցավոք, դա այդպես չէ», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ