Սիրիական բանակը Դարաայի մարզում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին
Աշխարհ
Սիրիական բանակը Դարաայի մարզի գյուղերում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներ են ընթացել Բուսրա հրապարակում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել ալ Բաջաբջա, Ջումրուք ալ Կադիմ և Բուսրա հրապարակում:
Բախումներ են ընթացել Կունեյտրա մարզում, մասնավորապես Ում Բատինա, ալ Համիդիա և Մասխարա բնակավայրերում ոչնչացվել են «Ջաբհա ան նուսրա» խմբավորման թաքստոցները:
Թեժ պայքար է ընթացել զինյալների դեմ Հոմսի մարզում: Մասաադա, Թաֆհա, Ռահում, Ումմ Ռիշ, Թելբիս և առ Ռաստան բնակելի տարածքներում ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցները, սպանվել և վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ:
Լաթաքիայի հյուսիսային գյուղերում սիրիական բանակը ոչնչացրել է հրթիռների և տարբեր զինամթերքների պահեստը:
Ալ Մայադին գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը փետրվարի 17-ին մուտք է գործել Հալեպի հյուսիսում գտնվող Ռաթյան, Բաշաքուի գյուղեր, որտեղ թեժ մարտեր են սկսվել ահաբեկչական խմբավորումների դեմ:
Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել են մոտ 200 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ