Գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ԴԺՀ ՊՆ
Աշխարհ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարությունը անցյալ գիշերվա ընթացքում չի արձանագրել հրադադարի խախտումներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Վերջին խախտումը արձանագրվել է Կիրովսկոյե քաղաքի մերձակայքում: Գնդակոծվել է «Դոնբասի Կոմսոմոլեց» հանքավայրը: Դրանից հետո խախտումներ չեն արձանագրվել»,-մեջբերել է Դոնեցկի լրատվական գործակալությունը ՊՆ ներկայացուցչի խոսքերը:
Մինչդեռ, ԴԺՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն պահպանում հրադադարի պայմանները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ