Կիևն ԱՄՆ-ին փոխանցել է անհրաժեշտ ռազմական տեխնիկայի ցուցակը
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմին է հանձնել անհրաժեշտ ռազմական տեխնիկայի ցուցակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՈՒՆԻԱՆ-ին, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Բիրյուկովը:
Նա նշել է, որ, բացի ճշտված ցուցակից, քննարկվել է երեք տարով 350 միլիոն դոլարի չափով վարկի առաջին մասնաբաժնի հարցը, վարկ, ի լրումն որի հնարավոր է ևս մեկ միլիարդ դոլարի վճարում:
«Ամերիկացիները կտրական ոչ չեն ասում: Նրանք ասում են, որ առայժմ Սպիտակ տունը որոշում չի ընդունել, բայց մինչ այն կընդունվի, եկեք աշխատենք: Ուստի աշխատանքը տարվում է: Խոսքը վերաբերում է թե՛ զրահատեխնիկային, թե՛ սպառազինությանը»,- ճշտել է Բիրյուկովը:
Պաշտոնապես Միացյալ Նահանգները բազմիցս Ուկրաինային մերժել է մահացու զենքի մատակարարումները: Դոնբասում զինված հակամարտության ընթացքում Ամերիկան Կիևին է տրամադրել 320 միլիոն դոլար: Դրանից 20 միլիոնը կհատկացվի երկրում բարենորոգումների իրականացմանը, 3 միլիոնը՝ Դոնբասի զինված հակամարտության գոտուց վերաբնակվածներին օգնություն ցույց տալուն, մնացածը՝ զինվորականների հանդերձմանը և ոչ մահացու սպառազինությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ