Ուկրաինայի ավելի քան 100 ուժայիններ գերի են հանձնվել Դեբալցեվոյում. ԴԺՀ
Աշխարհ
Ուկրաինայի ավելի քան 100 ուժային գերի է հանձնվել Դեբալցևոյում: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վլադիսլավ Բրիգին:
«Ըստ վերջին տեղեկատվության՝ մենք վերահսկում ենք Դեբալցևոյի 2/3-ը: Ներկայումս քաղաքը մաքրվում է: Ես կարծում եմ, որ մենք լիակատար վերահսկողություն կհաստատենք մեկ օր անց կամ ամենաշատը՝ երկու»,- ասել է Բրիգը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինվորականները շարունակում են գերի հանձնվել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դեբալցևոյում պայքար է մղվում կայարանի համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ