Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր առևտրական գործընկերը
Աշխարհ
Ռուսաստանը 2014 թվականին եղել է Ուկրաինայի գլխավոր առևտրական գործընկերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալները (Գոսստատ): Տվյալների համաձայն՝ 2014 թվականին Ուկրաինայի խոշորագույն գործընկերների առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստ անը և Գերմանիան: Ուկրաինայի հետ այս երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է համապատասխանաբար 22,4 մլրդ դոլար (մեկ տարի առաջ՝ 38,2 մլրդ դոլար), 8,1 մլրդ դոլար (10,6 մլրդ դոլար՝ 2013 թվականին) և 6,9 մլրդ դոլար (8,4 մլրդ դոլար):
Նրանց հաջորդում են Լեհաստանը, Բելառուսը, Թուրքիան: Առևտրական գործընկերների տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ը՝ 2,59 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը 2014 թվականին 8-րդ հորիզոնականից իջել է 10-րդ՝ առաջ թողնելով Հունգարիային և Եգիպտոսին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, անցյալ տարի ուկրաինական ապրանքների գլխավոր գնորդները եղել են Ռուսաստանը (8,9 մլրդ դոլար), Թուրքիան (3,56 մլրդ դոլար) և Եգիպտոսը (2,86 միլիարդ դոլար):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ