Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի «գլխավոր թշնամիների» վարկանիշում. հարցում
Աշխարհ
Ռուսաստանն ԱՄՆ-ի «թշնամիների վարկանիշում» առաջ է անցել Հյուսիսային Կորեայից, Չինաստանից, Իրանից և զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին վկայում են Gallup-ի նոր հարցման արդյունքները:
Երկու տարի առաջ, ամերիկացիների ընդամենը 2%-ը Ռուսաստանն ԱՄՆ-ի «վատագույն թշնամին» են համարել, իսկ 2014 թ., երբ լարվածությունը երկու երկրների միջև աճել է, այդ ցուցանիշն ավելացել է 9% -ով: Այսօր այն կազմում է 18%:
Մինչդեռ, ամերիկացիների միայն 15%-ն է Հյուսիսային Կորեան երկրի գլխավոր թշնամի համարում:
Այս տվյալները հիմնված են Gallup-ի հարցման արդյունքների վրա, որոնք անցկացվել են փետրվարի 8-ից 11-ը՝ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի հաստատումից քիչ առաջ:
Բացի այդ, ավելի ու ավելի շատ ամերիկացիներ ռուսական ռազմական հզորության մեջ կրիտիկական սպառնալիք են տեսնում ԱՄՆ-ի համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ