Ռուսաստանի Կենտրոնական բանկի լիազորությունները ժամանակավորապես կսահմանափակվեն. «Իզվեստիա»
Աշխարհ
Ռուսաստանի կառավարությունը քննարկում է բանկիրների խնդրանքը՝ Կենտրոնական բանկի լիազորությունները մասամբ սահմանափակելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
Ռուսաստանի Ֆինանսական շուկայի ազգային խորհրդի ղեկավար Անդրեյ Եմելինն այսպիսի խնդրանքով է դիմել կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին:
Ըստ Եմելինի կանխատեսումների՝ բանկերը ստիպված կլինեն խստացնել վարկառուներին ուղղված պահանջները` սնանկացումից խուսափելու նպատակով: Այսպիսով Կենտրոնական բանկի նկատմամբ համապատասխան միջոցը կօգնի կայունացնել իրավիճակը ֆինանսական շուկայում:
Ինչպես նշվել է, բանկերը խնդրել են չտուգանել վարկային հաստատություններին որևէ խախտումների համար մինչը 2016 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը, իսկ կասկածելի գործարքների համար մինչև 2017 թվականը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ