Ադրբեջանի ՊՆ զորամասերում մոտ 1000 կին է ծառայում
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում որպես սպա, ենթասպա մոտ 1000 կին է ծառայում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ կայքի՝ Ադրբեջանի զինված ուժերում կանայք ներկայում պաշտոններ են զբաղեցնում' կապված ուսման, բժշկության եւ կադրերի հետ, ինչպես նաեւ ծառայում են թիկունքում եւ միջազգային համագործակցության ոլորտում:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ թեև կանայք ծառայում են նաև մարտական գործողությունների գոտում կամ ճակատային գծում, նրանք, իբր, անմիջապես ներգրավված չեն մարտական խնդիրների կատարման մեջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել