Վրաստանի ԱԳՆ-ն քննադատել է ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև սահմանի մասին պայմանագրի ստորագրումը
Աշխարհ
Վրաստանի ԱԳ նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Արտաքին գործերի նախարարությունը քննադատում է տվյալ փաստը և գնահատում այն որպես հերթական գործողություն, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության արհեստական փորձ»,- ասվում է նախարարության հայտարարությունում:
Ցխինվալի շրջանը Վրաստանի անքակտելի մասն է և «իրենից չի ներկայացնում միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ», - հայտարարել է Վրաստանի գերատեսչությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել