Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է 

Ցուցարարները զրուցում են, փոխանակվում են կարծիքներով (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

00.50

Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է: Ցուցարարները զրուցում են, փոխանակվում են կարծիքներով:

23.42

Դավիթ Սանասարյանը մեկնաբանում է Հայրիկյանի և նրա համակիրների պահվածքը: Սանասարյանը կոչ է անում գնալ Բաղրամյան և պայքարել: Նա նշեց, որ այս օրերի ընթացքում այնտեղ շատ լավ երիտասարդություն և մեծահասակներ են հավաքվել, և այլ մասսաները հեռանում են, երբ հայտնվում են պայքարողները, պայքարողները դուրս են գալիս, ծաղրածուները հայտնվում են:

 

23.10

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մասնակիցները հայտարարություն են ընդունել:

Պատկան մարմիններից ակնկալում ենք վերոնշյալ խնդիրների հստակ պարզաբանում և միաժամանակ հիշեցնում շարժման պահանջները՝

1. Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը

2. Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ

3. Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով

Մանրամասն` այստեղ

22.15

Պարույր Հայրիկյանը չի պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից, թեպետ ցուցարարները ձեռքից խլել են ԵՄ-ի դրոշները և ոտքի տակ առել: Նրանք պահանջում են բողոքի ակցիան չքաղաքականացնել և չկուսակցականացնել: Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է երիտասարդ ցուցարարներին ճիշտ ուղու վրա դնելու: Նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում կունենանք երկրորդ Մայդան: Ցուցարարները Հայրիկյանին անվանեցին դավաճան:

22.05

Ցուցարարները պահանջում են Հայրիկյանից հեռանալ: Նա պարզաբանում է, թե ինչու է բերել ԵՄ-ի դրոշները. «Նրանք դիմել են Եվրոպական դատարան, դա է պատճառը, որ ես եկել եմ Եվրամիության դրոշներով,- ասում է Հայրիկյանը: Ցուցարարները Հայրիկյանի քայլը սադրանք են որակում: Այս պահի դրությամբ Հայրիկյանի թիմակիցները իջեցրել են դրոշները:

22.00

Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր թիմով քիչ առաջ Բաղրամյան պողոտա բերեց Եվրամիության դրոշներ: Ժողովուրդը նրան դիմավորեց սուլոցներով ր հորդորեց հեռացնել այն դրոշները և ծածանել միայն հայկական եռագույնը: «Եվրամիությունն այստեղ կապ չունի, եռագո՜ւյն»,- բացականչում են քաղաքացիները:

21.20

Մեկ րոպե լռությամբ Բաղրամյան պողոտայում հարգեցին Սերյոժա Ավետիսյանի հիշատակը, ով դարձավ ռուս զինվորական Վալերի Պերմյակովի ոճրագործության զոհը: Այսօր փոքրիկ Սերյոժան կդառնար 1 տարեկան:

21.15

Ակտիվիստ Գագիկ Եղիզարյանը հատարարեց, որ բողոքի ակցիային իր աջակցությունն է հայտնել հեղինակ կատարող Ռուբեն Հախվերդյանը, ով հուլիսի 4-ին համերգ կունենա Բաղրամյան պողոտայում: Նշենք, որ այսօր էր համերգը նախատեսված:

21.00

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ արտակարգ դեպք պատահեց. «Բերդ» պարող երիտասարդներից մեկը ընկավ և վնասեց քիթը: Շտապօգնության բժիշկները ցուցաբերեցին առաջին օգնություն և տեղափոխեցին հիվանդանոց:

19.40

Դեպի Բաղրամյան պողոտա մարդկանց հոսք է նկատվում: Թեպետ անցած օրերի համեմատ մարդկանց թվաքանակն այստեղ քիչ է, սակայն աշխատանքային օրվա ավարտին բազմաթիվ քաղաքացիներ միանում են բողոքի ակցիայի մասնակիցներին:

19.00

Վալերի Օսպիյանը պատասխանելով այն հարցին, թե ջրցանի ու մյուս մեքենաների հեռանալն արդյո՞ք նշանակում է, որ ոստիկանությունը չի պատրաստվում դիմել գործողությունների. «Մենք կարող ենք հասարակական կարգը այստեղ վերականգնել առանց ջրցան մեքենայի։ Պետք չէ ջրցանից վախենալ, դա ևս օրենքով կարգավորվող է, և բոլոր երկրներում էլ կա նման հատուկ միջոց»,- ասաց նա։

17.55

Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը դադարեցրեցին հացադուլն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին հիվանդանոց։

15.22

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տասը օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին և ոստիկանության գործողություններին:

Մանրամասներն`այստեղ:

14.40

Նստացույցը պետք է դադարեցվի, աուդիտից հետո կրկին կարելի է հարցեր բարձրացնել. Հրանուշ Հակոբյան

Մանրամասն`այստեղ:

13.27

Բաղրամյան պողոտայում ցուցարարները բեմադրել են հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների գործողությունները՝ ջրցան մեքենաներով ցույցը ցրելը:

«Ոստիկանները» ոչ թե փորձում էին ցրել ցուցարարներին, այլ պարզապես ջրոցի էին խաղում:

13.00

Ռուբեն Հախվերդյանը համերգ կտա Բաղրամյան պողոտայում: Լուրը հաստատել է Տիգրան Խզմալյանը:

10.51

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց հատուկ նշանակության տեխնիկան, այդ թվում ջրցան մեքենան:

Հարցին, թե ինչու այդպես վարվեցին, Օսիպյանն արձագաքել է. «Օրվա առանձնահատկությունից ելնելով: Վաղվա առանձնահատկությունից ելնելով չի բացառվում, որ էլի հետ բերվեն: Ջրցանով գեղեցիկ էր նայվում, բայց այսպես էլ է գեղեցիկ: Յուրաքանչյուր գեղեցկություն առանձնահատկություն ունի»:

09.15

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտան ազատելը թողնում է ցուցարարների ողջամտության վրա. Բաղրամյան պողոտայում հայտարարեց փոխոստիկանապետ Օսիպյանը, նշելով, որ թեև օրենքով թույլատրված է, բայց ոչինչ չի արվում:

08.05

Լուսաբացը Բաղրամյան պողոտայում. ցուցարարները արթնանում են, սկսվել է տարածքի մաքրությունը:

03.50

Բաղրամյան պողոտայում քաղաքացիները քիչ առաջ նշեցին ցուցարար աղջիկներից մեկի ծննդյան տարեդարձը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել
Ամենադիտված