Ամերիկացի Ջերեմին որոշել Է կրկնել հարսանիքը հիշողությունը կորցրած կնոջ համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչը որոշել է հարսանեկան արարողությունը կրկնել ամնեզիայով տառապող կնոջ համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BuzzFeed-ին, Ջերեմի եւ Ջասթիս Սթամփերներն ամուսնություն են կնքել անցյալ տարվա օգոստոսի 1-ին, սակայն դրանից մի քանի շաբաթ անց Ջասթիսը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Դրա հետեւանքով նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ եւ հիշողության մասնակի կորուստ:
Բժիշկները կարողացել են կնոջը ժամանակին օգնություն ցուցաբերել, եւ նա ապաքինվել Է ստացած վնասվածքներից, սակայն մեկ ամիս անց Ջասթիսն ամուսնուն պատմել Է, որ մոռացել Է վթարին նախորդած վերջին հինգ շաբաթվա իրադարձությունները, ներառյալ հարսանիքը: Կինը ժամերով դիտել Է տոնական լուսանկարները, սակայն դա նրան չի օգնել վերադարձնել հուշերը: Այդժամ Ջերեմին որոշել Է եւս մեկ հարսանեկան արարողություն անցկացնել:
Միջոցառումը կազմակերպելու համար Սթամփերը Էջ Է բացել GoFundMe քրաուդֆանդինգային ծառայությունում: Նա նվիրատուներից հինգ հազար դոլար Է խնդրել հարսանեկան ծախսերի համար: Հարկավոր գումարը հավաքվել Է մեկ ամսվա ընթացքում: Նշվում Է, որ հարսանիքը կկայանա այս տարվա օգոստոսի 1-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)