Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է 

«Զոմբիներ»-ը` Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում, լրացվում է)

Հասարակություն

23.40

Թեպետ արդեն կեսգիշեր է, սակայն Բաղրամյան պողոտան դեռևս մարդաշատ է: Քաղաքացիներն այսօր ևս կլուսացնեն փողոցում` ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի: Քիչ առաջ ավարտվեց «Զոմբիներ» ռոք խմբի համերգը:  Երաժիշտներն այդ կերպ իրենց բողոքն արտահայտեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ հունիսի 23-ին ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ:


22.50


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք' կաստետ:

Մանրամասն` այստեղ

22.10

Վաղը` ժամը 20.00-ին, սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը համերգ կունենա Բաղրամյան պողոտայում: Էդուարդ Զորիկյանը և Լիլիթ Պիպոյանը ևս իրենց աջակցությունն են հայտնել բողոքի ակցիաներին և նրանք ևս համերգներ կունենան: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց ակցիան համակարգող Դավիթ Սանասարյանը:


Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանի համերգը Բաղրամյան պողոտայում հետաձգվել է երգչի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

21.10

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Երևանի կենտրոնում իրազեկման երթ անցկացրին, այնուհետև վերադարձան Բաղրամյան պողոտա: Նրանց այստեղ դիմավորեցին երաժշտությամբ:

20.40

Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի իրազեկման երթի ժամանակ վատացել է երթի մասնակիցներից մեկի՝ երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը: Աղջկան առաջին օգնություն ցույց տվեցին երթի անվտանգությունն ապահովող ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Ամիրյան փողոցից, որտեղ ընթանում է երթը, ոստիկանները երիտասարդ աղջկան նստեցրել են հարակից սրճարաններից մեկում, ցույց տվել առաջին անհրաժեշտ օգնություն: Ոստիկանության աշխատակիցները ցանկացել են շտապօգնություն կանչել, սակայն աղջիկը հրաժարվել է՝ պնդելով, որ արդեն լավ է զգում իրեն:

20.00

Այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քայլերթ են իրականացնում Հյուսիսային պողոտայում և հանրությանը իրազեկում նախաձեռնության 3 հիմնական պահանջների մասին` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ:

19.00

Ազատության հրապարակում հավաքված են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Նախատեսված է նրանց քայլերթը դեպի Բաղրամյան պողոտա: 

17.00

Արման Ղարիբյանը լուսանկարներ էր փակցրել Բաղրամյան պողոտայում, որոնք վերաբերում էին տրանսպորտին: Դա առաջացրել էր մի քանիսի դժգոհությունը, և նրանք հեռացրին նկարները:

Ակտիվիստները կարծում են, որ միակ պայմանը պետք է լինի էլէներգիայի թանկացման կասեցումը, իսկ Ղարիբյանն իր հերթին պարզաբանեց, որ դա այլ նպատակ չի հետապնդում և միայն ժամանակն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով է արվել:

16.34

Մեկ այլ ակտիվիստ՝ Արամ Մանուկյանը, նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրենց պահանջած 3 կետերի լուծումը չէ:

16.25

«Մեդիա կենտրոնում» «Քաղաքացիական ակտիվիզմ և շարունակվող պայքար Բաղրամյան պողոտայում» թեմայով քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ վերջին 10-13 օրերը նորագույն պատմության մեջ ամենալուսավոր օրերն էին, «որովհետև մենք մեր աչքի առաջ ունեցանք քաղաքացիական և քաղաքական ռեալ սերնդափոխություն»:

14.45

Այսօր՝ հուլիսի 3-ին 19:00-ին, Ազատության հրապարակից «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը կազմակերպում է երթ։

Թեման՝ Հոսանքը չպիտի թանկանա։

14:38

«Նման ակցիա իրականացնող մարդիկ պետք է գային և կոորդինացնեին իրենց գործողությունները ներկա պահին նախաձեռնող կողմ հանդես եկողների հետ: Եթե համաձայնեցում չկա, ապա նման միջադեպերն անխուսափելի են: Սա հատվածական շահերի համար չէ, սա հանրային խնդիր է լուծում»,- անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, երբ պողոտա էր բերվել Եվրամիության դրոշներ և որոնք ոտնակոխ եղան, ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը:

14:47

Փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ հավաքված երիտասարդների միջև: Տղաներն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան չէին կիսել: Քիչ ուշ ամեն ինչ հարթվեց:

12:10

«Հերիք չի՞ պայքարենք սոցիալական դրամների համար: Ինձ թվում է, որ 15-20 հազար մարդ, ուղիղ կեսը հավաքվում էր, ոչ թե 7 դրամի համար, այլ այն բանի համար, որ ցույց տա, որ ինքը դուրս է գալիս իշխանության դեմ, որ ցույց տա՝ հերիք ա, ի՞նչ եք ուզում մեզնից»,- Բաղրամյան պողոտայում ասում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: 

08.00

Լուսաբացը Բաղրամյան պողոտայում. ցուցարարները արթնանում են, սկսվել է տարածքի մաքրությունը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել
Ամենադիտված