Հունիսին Գեղարքունիքում ծնվել է 137 երեխա
Հասարակություն
Այս տարվա հունիսին Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 137 երեխա, կամ՝ 7 ծնունդով պակաս 2014 թվականի հունիսին գրանցված ծնունդներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից' ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի հունիսին ծնվել է 46 երեխա, նախորդ տարվա 57-ի դիմաց: Գավառի տարածաշրջանում հունիսին ծնվել է 36, Սեւանի տարածաշրջանում' 26, Վարդենիսի տարածաշրջանում' 24, Ճամբարակի տարածաշրջանում' 5 երեխա: Նախորդ տարվա համեմատ հունիսին ծնունդների թիվը նվազել է Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում աճել է 4-ով, Սեւանում' 1-ով եւ Գավառում' 3-ով:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 16 կեսարյան հատումով ծնունդ, որը 8-ով պակաս է 2014 թվականի հունիսի ցուցանիշից:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր