Թբիլիսիում մեկնարկում է Tbilisi Open Air միջազգային երաժշտական փառատոնը
Գիտություն և Մշակույթ
Tbilisi Open Air երաժշտական փառատոնն այս տարի կանցկացվի այսպես կոչված Թբիլիսյան ծովին հարող տարածքում: Փառատոնի կազմակերպիչներն են՝ AlterVision Group-ը և Hualing Group-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Հինգ օրվա ընթացքում՝ հուլիսի 3-ից մինչև 7-ը, հանդիսատեսների առջև ելույթ կունենան շուրջ 70 կատարողներ, որոնց թվում են՝ Placebo-ն, Beth Hart-ը, Black Label Society-ն, Tiger Lillies-ը, Soap and Skin-ը, Loudspeakers-ը և ուրիշներ:
Tbilisi Open Air երաժշտական փառատոնը Թբիլիսիում անցկացվում է 2009 թվականից: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի միջոցառումը խոստանում է իր մասշտաբներով գերազանցել բոլոր ռեկորդները: Միջազգային փառատոնի առաջին օրը ելույթ կունենան ռուսական հնագույն ռոք խմբերից մեկը՝ «Ակվարիումը», և հանրաճանաչ երգչուհի Զեմֆիրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)