Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է 

Շարմազանովը նշում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի կարևոր ձեռքբերումները

Քաղաքական

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երևանի Բաղրամյան պողոտայում ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի արդյունքում երեք կարևոր ձեռքբերում է առանձնացնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահն առաջին ձեռբերումը համարեց այն հանգամանքը, որ այդ ակցիայի արդյունքում Հայաստանն ապացուցել և վերահաստատել է իր տեղն ու դերը ժողովրդավարական երկրների շարքերում:

«Երկրորդ ձեռքբերումն այն եմ համարում, որ մեր սիրելի երիտասարդներն իրենց պայքարով հասան նրան, որ մասնակից լինեն որոշումների կայացմանը: Նրանց որևէ մեկը չարհամարհեց: Իրենց պայքարի արդյունքում նրանք հասան նրան, որ էներգետիկ համակարգի առողջացման համար իրականացվող քայլերին մասնակից լինեն: Նույն այն աուդիտին, որի մասին արդեն Նախագահը հայտարարել է, նրանք պետք է գան և մասնակցեն: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, չի լինելու բան, որ նրանք չտեսնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Շարմազանովը:

Երրորդ ձեռքբերումն Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ ոչ մի քաղաքացի իր գրպանից ավելի փող չի վճարելու: «Հանրապետության ղեկավարն արդենա հայտարարել է, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա է վերցնելու կառավարությունը, իսկ կառավարության ղեկավարն էլ հայտարարել է, որ փոխհատուցումը չի լինելու պետական բյուջեի միջոցներից: Սա էլ համարում եմ շատ կարևոր ձեռքբերում մեր ողջ ժողովրդի համար, որը եղավ այդ բողոքի ակցիայի արդյունքում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով՝ այս ձեռքբերումները պետք է ոգևորեն երիտասարդությանը, ստիպեն ավելի ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող զարգացումներին, մասնակցել ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին: Նա ընդգծեց հաջողության հասնելու ճանապարհը ոչ թե մերժողական դիրքորոշումն է, այլ երկխոսությունը՝ կոչ անելով երիտասարդներին գնալ հենց երկխոսության ճանապարհով:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ երիտասարդությունը ոգևորված է իր իսկ ձեռքբերումներով, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը գնալով պակասում է: «Երիտասարդները տուն են գնում բավարարված: Տուն են գնացել, որովհետև տեսել են, որ իշխանությունը լսել է ժողովրդի ձայնը: Տուն են գնում նրանք, ովքեր բավարարված են: Իսկ նրանք, ովքեր շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, ես հույս ունեմ, որ կմասնակցեն աուդիտին: Մենք օդում խոստումներ չենք տալիս: Մենք ասում ենք, որ Հայաստանի էներգետիկ դաշտն առողջացման կարիք ունի, իսկ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ, որին ցանկալի կլինի, որ մասնակցեն մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- եզրափակեց Շարմազանովը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել
Ամենադիտված