ՏԱՍՍ-ում բացվել է «Արմենպրես»-ի պլակատների ցուցադրությունը
Այլ
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունում բացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԱրմՏԱԳ-ի' Հայկական հեռագրական գործակալության (ներկայումս' «Արմենպրես» լրատվական գործակալություն) նախաձեռնությամբ ստեղծված պլակատների ցուցադրությունը: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը ողջունում է ՏԱՍՍ-ի պատուհանում «Արմենպրես»-ի պլակատների ցուցադրությունը' համարելով այն գործընկերային բարձր մակարդակի արտացոլում: «Կարևոր է, որ Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական տարում նման ցուցահանդես է բացվում Մոսկվայի կենտրոնում, որն արտահայտում է թե գործակալությունների բարեկամական կապը, թե միասնական հաղթանակի նկատմամբ վերաբերմունքը»,- ընդգծեց Անանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովին' ցուցադրության առաջարկն անմիջապես ընդունելու եւ կարեւորագույն այս նախագիծը կյանքի կոչելու համար:
«Արմենպրես»-ը ևս փոխադարձության սկզբունքով իր ցուցահանդեսներում ներկայացրել է ՏԱՍՍ-ի պլակատները: Բոլորովին վերջերս' հունիսի 24-ին, Երևանի երկաթուղային կայարանի նախասրահում բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությունը, ինչպես նաև «Արմենպրես»-ի ու ՏԱՍՍ-ի արխիվային և բացառիկ պլակատներն ու լուսանկարները: Հավաքածուի մյուս մասը ցուցադրվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Հայկական հեռագրական գործակալությունը պլակատների թողարկման գործում, որը տևել է մինչև 1943 թվականի կեսերը, ընդգրկել էր Երևանում գտնվող լավագույն նկարիչներին' Սերգեյ Արուտչյանին, Աշոտ Մամաջանյանին, Սեդրակ Ռաշմաջյանին, Լևոն Գենչին, Շավարշ Հովհաննիսյանին, որոնք պատրաստել են 112 պլակատ, որոնց տեքստերը գրել են բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին և Արտյոմ Շահբազը (Արտավազդ Շահբազյանը 1941թվականի աշնանը զորակոչվել է բանակ և զոհվել ռազմաճակատում) և Նորա Ադամյանը: Հրատարակվող պլակատները 1943 թվականին ընդունվել են պահպանության պետական ար խիվ: Առաջին անգամ դրանց մի մասը ցուցադրվել է 2010 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր