Լիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուց․ՊՆ սպա է մահացել (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ներդրումների թերացման պատճառով Օրենքի պահանջ, թե՞ դիտավորություն․ Սիրուշոն ահազանգում է, քաղաքապետարանը՝ պարզաբանում (տեսանյութ) Թրամփի աղմկահարույց հայտարարությունը․ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը (տեսանյութ) Նեթանյահուն սխալ է հասկացել ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հարցում. Վենս Թրամփը Իրանին կոչ է արել պատրաստվել․ ԱՄՆ-ից կոչ՝ գերիների ազատ արձակման պահանջով (տեսանյութ) Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր 

Սպորտսմենների առավելությունը ես զգացել եմ դեռ ռազմի դաշտում՝ Արցախյան պատերազմի ժամանակ. Մանվել Գրիգորյան

Սպորտ

ԵԿՄ և Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար' Զորավարի գավաթ: Այս տարի խաղարկությանը մասնակցեցին մայրաքաղաքի և Հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: Այսօր կայացած 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երևանի «Փյունիկը», որը եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց «Մերձավանին»:

Էջմիածնի քաղաքապետարանը նաև տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել' առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան և լավագույն հարձակվող: Հատուկ մրցանակի արժանացավ նաև մրցաշարի լավագույն գոլի հեղինակը:

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ միայն մրցաշարի համակազմակերպիչ էր, այլև' հովանավոր: Հովանավորներից էին նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն ու «Արփինետ» ՍՊԸ-ն:

Զորավար Մանվել Գրիգորյանի ելույթը մանկապատանեկան ֆուտբոլի զորավարի փոխանցիկ գավաթի պարգևատրման արարողության ժամանակ

«Հարգելի՛ ներկաներ.

Շնորհավորում եմ բոլորիս երկրապահական հերթական գեղեցիկ միջոցառման կայացման փաստի առիթով:

Սպորտը, մասսայական ֆիզկուլտուրան անչափ կարևոր ոլորտներ են: Սպորտսմենների առավելությունը ես զգացել եմ դեռ ռազմի դաշտում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Մարզիկներն առավել արագաշարժ էին, առավել ճկուն: Ի դեպ, մեր կողքին, զենքը ձեռքին, հայրենյաց սահմանների պաշտպանության և ազատագրման համար մարտնչում էին նաև անվանի մարզիկներ:

Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջև ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձևերի մրցաշարեր էի կազմակերպում: Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի: Դա է պատճառը, որ Երկրապահն այսօր ևս մեծ կարևորություն է տալիս սպորտին, ընդհուպ՝ կոնկրետ մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների նախագահությունը երկրապահներ են իրականացնում: Ինքս ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ, ֆեդերացիայի անմիջական ղեկավարմամբ զբաղվում է Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի քաղաքապետարանը նաև այսօր ավարտված ֆուտբոլի ավանդական մրցաշարի հիմնական կազմակերպիչներից է:

Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և շնորհավորում եմ հաղթող, մրցանակակիր թիմերին, անհատական մրցանակների արժանացած մարզիկներին: Ես շնորհավորում եմ մրցաշարի բոլոր մասնակիցներին, քանզի այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան: հաղթել ենք բոլորս, հաղթել է հայկական սպորտը, հաղթել է երկրապահական ավանդույթը:

Միասնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի առաջիկայում լրջագույն, համազգային հաղթանակներ ունենանք և խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին Լիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուց․ՊՆ սպա է մահացել (տեսանյութ)ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է դաշինքից Վաշինգտոնի հնարավոր դուրս գալու մասին ենթադրություններըՎեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումըԹեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել էԻսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՀայաստանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումն է Մելոնին կողմ է արտահայտվել Ուկրաինայում ԵՄ միասնական ներկայացուցչի նշանակմանըԿիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Կիրականացվի ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում Հայաստանը ԵՏՀ-ին դիմել է Ռուսաստան սննդամթերքի մատակարարումների սահմանափակումների հարցովԶախարովան հայտարարել է, որ Կիևը ամեն շաբաթ «ռմբակոծում է» ԵվրամիությունըԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունըՇվեդիան հրաժարվել է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնելու գաղափարիցՖրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունում Պակիստանում Մի-17 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդՀայտնաբերվել է լնդերի բորբոքումը նվազեցնելու անսպասելի միջոցԱպօրինի զենք-զինամթերքը հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ կայացած հանդիպման մանրամասներըՄենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում՝ գազի սակագնի ավելացման մասով. Դավիթ Խուդաթյան Մոսկվայում կքննարկեն լատվիական բանկի ակտիվների կալանքի վերաբերյալ գործըՀաստատվել են 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերըԿրեմլը կոչ է արել իրանական հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին2025-ին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ և տուրքեր են վճարվել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ներդրումների թերացման պատճառովՈւղիղ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը (տեսանյութ)Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Պակիստանի վարչապետ Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Օմանի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումները կատարվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմիցԸնդդիմությունն այս ընտրություններում ձախողվել է. ՏԿԵ նախարար Հունիսի 7-ին Փաշինյանն ու ՔՊ-ն իրականացրել են իշխանազավթում, այսինքն՝ հանցագործություն. իսկ մանդատները վերցնելը նշանակելու է այդ հանցագործության օրինականացում. Արմեն Այվազյան «Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար Ֆիդան. Թուրքիան կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ էՕրենքի պահանջ, թե՞ դիտավորություն․ Սիրուշոն ահազանգում է, քաղաքապետարանը՝ պարզաբանում (տեսանյութ)Թրամփի աղմկահարույց հայտարարությունը․ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը (տեսանյութ)ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոնՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի վրա հրդեհի մասինՎիրավորում ստացած զինծառայողները կարող են կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար (տեսանյութ)Ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ. Իվետա Տոնոյանը՝ «ստոյկա» տալու՝ Փաշինյանի արտահայտության մասինՆեթանյահուն սխալ է հասկացել ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հարցում. ՎենսԱվտովթար՝ Արագածոտնի մարզում Ռուսաստանում iPhone 17-ի գինը զգալիորեն նվազել էՓորձագետը կանխատեսել է նավթի գների կտրուկ աճ՝ ԱՄՆ–Իրան հակամարտության սրման դեպքումՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՓլուզում՝ Արագածոտնի մարզումԱռնվազն 22 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պակիստանում ռազմական Մի-17 ինքնաթիռի կործանման հետևանքով
Ամենադիտված