Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը․ Սպիտակ տուն Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը ԵՄ առաքելությունը իրականացրել է Հայաստանում 8000-րդ պարեկությունը Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Կոնդ․ հազարավոր աշխատատեղերի և հարյուրավոր միլիոն դոլարների չկատարված խոստումներ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (տեսանյութ) 30 մարդ է ձերբակալվել վերջին օրերին Իրանում լրտեսության կասկածանքով Հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ անցած բարդ ճանապարհի, հիմնադրամի ծրագրերի մասին 

Ո՛չ բանակի ենիչերիացմանը

Իրավունք

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ-իրավաբան փոխգնդապետ Վարուժան Ավետիսյանի խոսքը Ազգային ժողովի կողմից 2012 թ. մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականության վերաբերյալ 2012 թ. ապրիլի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հանդես է եկել ծավալուն ելույթով: Այդ մասին ասված է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։

Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների (Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ), քաղաքական ուժերի («Սարդարապատ» շարժում, «Ժառանգություն» կուսակցություն, Հայ ազգային կոնգրես և այլն), հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ:

Բանախոսներ' փաստաբան Վահե Գրիգորյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյան:
Քննարկումից երեք օր անց' 2012 թվականի ապրիլի 13-ին, Հայաստանի Հանարապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց օրենքը' անտեսելով արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի օգտագործման մասով դրա ակնհայտ անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին։

«Բանակն իրականում» նախաձեռնությունը ներկայացնում է փոխգնդապետ Վարուժան Ավետիսյանի խոսքի սղագրությունն ու տեսաձայնագրությունը, որոնք ներկայացնում ենք ստորև։

«Ես Զինված ուժերի փոխգնդապետ եմ, ծառայում եմ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Այստեղ ներկա եմ ճիշտն ասած մասնագիտական հետաքրքրությունների բերմամբ: Խնդրել եմ իմ ղեկավարությանը, որ մասնակցեմ: Ես գիտական թեզ եմ գրում պաշտպանական համակարգի կատարելագործման վերաբերյալ և, եթե թույլ տաք, կփորձեմ փոքր-ինչ մեկնաբանություներ անել, որովհետև զբաղվել եմ այս պրոբլեմատիկայով:

Սահմանադրության 8.2-րդ հոդվածը նշում է Զինված ուժերի օգտագործման օբյեկտային համակարգը, որի հիմքում ընկած է արժեքային համակարգը: Միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ արժեքային համակարգը բաղկացած է 3 բաղադրիչներից' ինքնիշխանություն, բնակչություն և տարածք: Սահմանադրության նշած օբյեկտային համակարգի նկարագրության մեջ զուտ բառային, այլ ոչ խորքային-արմատական տարբերություններ են, նշված է այլ բառերով՝ անվտանգություն, պաշտպանություն և այլն և այլն: Ճիշտն ասած ինձ տարակուսելի թվաց Ձեր՝ նկատի ունեմ Արդարադատության նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը (ըստ այդ մեկնաբանության' քանի որ Սահմանադրության 8.2-րդ հոդվածով Զինված ուժերին վերապահվում է նաև հանրապետության անվտանգության ապահովման գործառույթ, ապա Զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության ապահովման նպատակով), որովհետև Սահմանադրությունը ամբողջական իրավական ակտ է և այն պետք է մեկնաբանվի իր ամբողջության մեջ, հաշվի առնելով նաև բոլոր այն դրույթների համադրումը տվյալ մեկնաբանվող դրույթի հետ, որոնք առնչություն ունեն դրա հետ: Տվյալ պարագայում կա ուղիղ առնչություն 55 հոդվածի 13-րդ կետի հետ, որտեղ նշվում են ոչ միայն սպառիչ այն հանգամանքները, որոնց պարագայում կարող են օգտագործվել Զինված ուժերը, այլև կարգը՝ այսինքն միայն ռազմական դրության հայտարարումից հետո հնարավոր է օգտագործել Զինված ուժեր: Այլ տարբերակով հնարավոր չէ Զինված ուժերը օգտագործել, ինչքան էլ որ փորձենք մեկնաբանություններ կամ տարատեսակ պարզաբանումներ տալ: Դա 1-ին:

2-րդ: Մենք ավելի խորքային պրոբլեմների առջև ենք հիմա կանգնած: Համակարգային, սոցիոմշակութային-քաղաքակրթական հիմունքներից բխող պրոբլեմներ են դրանք: Եթե թույլ կտաք, եթե ժամանակ լինի, ես կարող եմ կարճ դրանց անդրադառնալ: Կարո՞ղ եմ: 5 րոպե կտևի, եթե կարելի է:

Հետևյալը կուզեի ասել: Ընդհանրապես աշխարհում հնուց ի վեր գոյություն ունեն 2 տեսակի բանակներ: Որևէ մեկը չի կարող երրորդ տարբերակը ցույց տալ: 1-ինը զուտ ազգային բանակներ են' իրենց տարատեսակ կերպերի մեջ, որոնց գործունեությունը միտված է միմիայն արտաքին ռազմական սպառնալիքից նշածս 3 արժեքները' պետության տարածքը, բնակչությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

2-րդ տեսակի բանակները բացասական իմաստով կարելի է անվանել վարձկան կամ վարձու բանակներ: Դրա ավելի գարշելի տարատեսակը Հռոմի պատմությունից մեզ հայտնի է որպես պրետորյանական գվարդիա: Դրանց առաքելությունը 1-ին հերթին իշխանության պահպանումն է' տիրապետող դինաստիայի երկարակեցության ապահովումը: Եվ այդպիսի բանակները կոչված են ոչ միայն արտաքին վտանգից պաշտպանելու իշխող համակարգի, ռեժիմի անվտանգությունը և ապահովելու նրա երկարակեցությունը, այլև էթնիկական և սոցիալական ճնշումների առանցքն են կազմում, ինչի նպատակով էլ օգտագործվում է այդ ուժը:
Ըստ այդմ' 1-ին տարբերակի դեպքում, երբ գործ ունենք ազգային բանակի հետ, պետության պաշտպանունակությունը կոնկրետ բանակի զորության և ժողովրդի զորության սիներգիկ ամբողջություն է կազմում: Դա ժողովրդի և բանակի զորության հանրագումարն է: Կայսրության պարագայում, ինչ դրսևորման մեջ էլ լինի, չկա ժողովրդի զորության գումարը բանակի զորությանը: Մնում է միայն տկլոր բանակը թշնամուն դեմ հանդիման: Եվ այդպիսի ռեսուրսային ռեժիմով, ռեսուրսային հիմքերի վրա աշխատող համակարգը' պետությունը, երբ փոքր ինչ թուլանում է ռեսուրսային բազան, անմիջապես հայտնվում է ռազմական արտաքին այնպիսի վտանգների առջև, որ ի վերջո կործանվում է: Այսինքն' ներսի պրոբլեմների պատճառով այն արտաքին հարվածներից կործանվում է: Դա են վկայում բոլոր փլուզված կայսրությունները և մեր աչքի առջև և մեր սերունդների աչքի առջև հետագայում փլուզվող կայսրություները:
Հայաստանի պարագան: Ցավոք սրտի, մեր պետության հիմքերը դրած այրերը, այդ թվում' այսօրվա պետության մեջ խոշոր պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում լուրջ դեմքեր հանդիսացող մարդիկ, մեծավ մասամբ խորհրդային կայսերական համակարգի սոցիոմշակութային արժեքների կրողներ էին և միգուցե իներցիայով, միգուցե ժամանակ չունենալու պատճարով, որովհետև զուգահեռաբար պատերազմ էր ընթանում, ցավոք սրտի ստեղծեցին կայսրության տիպի պետություն, կայսրության տիպի ուժային համակարգեր' նույնիսկ իներցիոն կերպով պատճենելով դրա օրենսդրությունը' առանց հասկանալու, որ քաղաքակրթական թռիչք է կատարվել մի ֆորմացիայից դեպի մյուս ֆորմացիա:

Այս հակասությունը լուծում չունի: Ինչքան էլ փորձենք այստեղ քննարկել իրավականության կամ ոչ իրավականության, իրավաչափության, սահմանադրա¬չափության և այլ հարցեր, միևնույն է' մենք ունենք մեկ պրոբլեմ: Որքան մեզ բոլորիս հայտնի է, Քրիստոսի 2-րդ գալստյանը մենք դեռևս ականատես չենք եղել: Ուրեմն աշխարհում բարուն զուգահեռ կա նաև չարը և յուրաքանչյուր հանրույթ, այդ թվում' նաև հայ ազգը, պարտավոր է իրեն պաշտպանել: Եվ հաշվի առնելով նաև մեր հնարավորությունները, մեզ համար սա կենաց մահու խնդիր է, ուրեմն մենք պետք է գնանք բովանդակ զորության, համախումբ զորության առավելագույն դրսևորման հնարավորությունների ստեղծման ճանապարհով:

Մինչդեռ' այս օրենքը ոչ միայն աղաղակող կերպով հակասում է Սահմանադրությանը … Ես սա թողնեմ, և իմ համար ամոթալի է, որ այսպիսի քննարկում է տեղի ունենում և ներկայացվում է, որ 8.2-րդ հոդվածը և այլն և այլն …

Ի դեպ Ձեր (Արդարադատության նախարարության ներկայացուցչի) ասածը Սահմանադրության 117-րդ հոդվածի' անցումային դրույթների, 6-րդ կետին է վերաբերում, որտեղ խոսվում է այն մասին, որ մինչ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի ընդունումը Նախագահը իրավիճակից թելադրվող միջոցառումներ է իրականացնում:

Մենք իրավունք չունենք ունենալու այսպիսի օրենք, որովհետև մեր բովանդակ զորությունը էապես կրճատվելու է բանակը պրետորյանական գվարդիայի վերածելու հետևանքով: Այս ցավալի իրողությունն է, որ մեր քաղաքական վերնախավը չի գիտակցում և փորձում է կիսամիջոցներով, րոպեական խնդիրներ լուծելու նպատակով շահարկել բոլոր արժեքները և երկիրը կանգնեցնել կենաց մահու վտանգի առջև; Շատ ցավալի է, էլի եմ ասում, որ ես այսօր' զինվորական լինելով հանդերձ, ստիպված եմ աղաղակել այս փաստը: Կներեք պաթետիկության համար, որովհետև ես եմ Զինված ուժերում ծառայում և, եթե կարիք լինի, ես եմ նաև ներգրավվելու միգուցե կամ իմ ծառայակից ընկերները:

Ինչ վերաբերում է ոստիկանության ուժերի չբավարարելուն: Մի հիմնարար օրինաչափություն կա՝ կառավարման ոլորտի օրինաչափություն, որը մենք չենք ուզում և չենք կարողանում ընկալել:

Այստեղ նաև ի դեպ խոսվեց 2008 թվականին Զինված ուժերի կիրառման հանգամանքի մասին և մոռացվեց 96 թվականը: Սիրելիներս, ոչ մի տարբերություն չկա: Անկախ այն հանգամանքից, որ 2005 թվականի փոփոխություններից հետո հստակեցված են Զինված ուժերի օգտագործման մեխանիզմները, արժեհամակարգային մակարդակում 95 թվականի Սահմանադրությունը թեպետ ձևական-իրավական առումով չէր արգելում, սակայն նույնպես արգելում էր Զինված ուժերի օգտագործումը: Ե՛վ 96 թվականին Զինված ուժերի կիրառումը քաղաքական իշխանությունը պահելու նպատակով, և՛ 2008 թվականի մարտի 1- ին դրանց կիրառումը, և՛ 96 թվականի Սահմանադրական դատարանի խայտառակ որոշումը, և՛ 2008 թվականի նույնպիսի որոշումը հարազատ եղբայրներ են: Դրանք համակարգային արատի դրսևորումներ են: Այս վիճակը չի փոխվելու, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը Սովետական Միության գավառական սուռոգատ է: Չի փոխվելու այս համակարգը, ոչինչ չի փոխվելու: Եվ եթե մի բան երկու անգամ տեղի է ունեցել, հավատացած եղեք, երրորդ և չորրորդ անգամ նույնպես տեղի կունենա: Այդ նպատակով էլ արվում է: Այսինքն' Զինված ուժերը դարձյալ կօգտագործվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ի դեպ' մի մտավախություն: Հանրապետությունում բավականին արագ տեմպերով մի երևույթ է զարգանում, որը դեռևս լիարժեք կերպով իմաստավորված չէ: Խոսքը բնապահպանական ուշացած շարժման վերելքի մասին է: Եվ այն հանգամանքը, որ փաստորեն օրենքը հետ գնաց և մնաց միայն հատուկ օբյեկտների պաշպանության հարցը, խոսում է այն մասին, որ ամենևին էլ աղետների ժամանակ հնարավոր չէ ըստ այդ օրենքի Զինված ուժերը օգտագործել: Դա մեկ: Եվ երկրորդը: Ի դեպ' պարոն Կիրակոսյանը այդ մասին նշեց, որ այդ օրենքը արտակարգ իրավիճակ ասելով հասկանում է միայն սահմանադրական կարգին սպառնացող վտանգը: Մինչդեռ արտակարգ իրավիճակը եվրոպական ստանդարտների համաձայն ռազմական դրությունն է, հանրային արտակարգ վիճակը, որի մեջ մտնում է նաև սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և բնական ու տեխնածին աղետներով հարուցված արտակարգ վիճակները, որոնց այս օրենքը ընդհանրապես չի անդրադառնում: Սա ի մասնավորի, որի վերաբերյալ, եթե թույլ կտաք, ես հետո դիտարկում կանեմ: Եվ չի բացառվում, որ նաև այդ առիթով զարգացումներն այնպես ընթանան, որ ոստիկանության ուժերը չբավականացնեն: Հաշվի առնելով, որ հանրապետությունում գոյություն ունեցող 32 հանքերից 22-ն արդեն շահագործվում են, իսկ մյուսները նախատեսվում են շահագործվելու և Հայաստանը շուտով անապատ կդառնա, եթե այդպես շարունակվի, իհարկե ես համոզված եմ, որ այդպես չի լինի, ապա չի բացառվում, որ զանգվածային ընդվզումներ լինեն այդ երևույթի դեմ և բնականաբար ոստիկանության ուժերը չեն բավարարի:
Այն, որ ասում էի մի հիմնարար բան (օրինաչափություն) կա: Յուրաքանչյուր պետություն' անկախ ամեն ինչից' որպես համակարգ, անկախ իր ռեսուրսից, զարգացածության աստիճանից և այլն և այլն, ունի իր համար իրավակարգը պաշտպանելու, սահմանադրական կարգը պաշտպանելու բավարար ոստիկանական ներուժ: Ցանկացած պետություն' որպես համակարգ, որպես կառավարման համակարգ, ունի այդ հնարավորությունը:

Եվ եթե դա չի բավարարում, ուրեմն խոսքը վերաբերում է համակարգային ճգնաժամին, որն ունի երկու դրսևորում: Տրամաբանորեն ուրիշ դրսևորում չի կարող լինել:

Համակարգային ճգնաժամի պարագայում, եթե խոսքը վերաբերում է պետությանը, ուրեմն խոսքը պետականության ճգնաժամի մասին է նախ, չմոռանանք: Պատկերացրեք, մենք ուր ենք հասել:

Համակարգային ճգնաժամը 1-ինը արտահայտվում է հետևյալ կերպ. եթե ուժերը չեն բավականացնում, դա նշանակում է, որ ավելի մեծ ուժ է կանգնած տվյալ պահին ֆորմալ իշխանությունը ներկայացնողի դեմ: Ես երբեք չեմ ասում իշխանություն, որովհետև իշխանությունը ժողովուրդն է: Դա հրապարակախոսական ձևվածք է, որի դեմ ի դեպ պետք է պայքարել: Իշխանությունը ֆորմալ ներկայացնողի իրական լեգիտիմությունը ուրեմն ավելի պակաս է, քան իր դեմ դուրս եկած այն ահռելի ուժը, որի դեմ ոստիկանական ներուժը չբավարարելու պարագայում ստիպված կարիք է առաջանում այլ լրացուցիչ ուժ օգտագործելու, տվյալ դեպքում' զինված ուժերը պրետորյանական գվարդիայի վերածելու տարբերակով: Ինչ խոսք, սա նշանակում է, որ պետք է իշխանությունը ֆորմալ ներկայացնողները ողջամիտ գտնվեն և զիջեն, այլ ոչ թե արտակարգ դրություն հայտարարեն և զինված ուժեր օգտագործեն: Մյուս պարագայում, եթե ավելի փոքր, ինչ-որ ահաբեկչական կամ այլ ուժ որոշակի արտակարգ իրավիճակների է հանգեցրել երկրում, ապա դա վկայում է ֆորմալ իշխանությունը ներկայացնող տվյալ ուժի անձեռնահասության, ապաշնորհության մասին, որի պարագայում ևս նա պետք է կատարի համապատասխան հետևություններ։

Օբյեկտիվորեն բացառված է, որ համակարգն իր ոստիկանական ներուժով ի վիճակի չլինի կարգ ապահովել: Հակառակ պարագայում այդ համակարգը, որպես մի ամբողջություն' սոցիալական, քաղաքական, մշակութային, մարդկային և այլն և այլն և այլն, չի կարող լինել համակարգ, այսինքն' բաղկացած լինել ներդաշնակորեն իրար միացված տարրերից և ունենալ միասնական գործառույթ: Դա բացառված է, ոչ մեկը չի կարող դա ժխտել:

Ուղղակի օրենքի մասին: Ասացի, որ դա շատ մասնակի է դեպքը կարգավորում: Չեմ ուզում անդրադառնալ Վենետիկի հանձնաժողովի անձեռնահասության դրսևորումներին: Երբ այդ հրապարակումները եղան, ես ուսումնասիրեցի պրոբլեմը և ինձ համար ուղղակի տարակուսելի եղավ Վենետիկի հանձնաժողովի նման մոտուցումը, բայց դա թողնենք իրենց: Այս առումով կուզեի ուղղակի ասել, որ եթե մեկը ուզում է իր տունը քանդել, «բարեհաճ» մարդիկ միշտ էլ կգտնվեն, որ կգան ու կմասնակցեն այդ գործին: Էլի եմ ասում, չգիտեմ, ինչի է այս ամենը հանգեցնելու: Ես կարծում եմ, որ դեռևս բավարար ռեսուրս և բավարար ողջամտություն դրսևորելու ժամանակ կա և կարվեն համապատասխան հետևություններ ու այս օրենքը չի ստորագրվի: Շատ փոքր հույս ունեմ իհարկե, բայց կարծում եմ, որ չի ստորագրվի և չի մտնի գործողության մեջ:

Եվ մեկ մասնավոր դիտարկում: Պարոն Վահե Գրիգորյանը մի բան ասաց … Ես չեմ կարող մարդկանց մասնագիտական որակավորումը վիճարկել և այդպիսի իրավունք էլ չունեմ, մեկը լինի' իմ որակավորումը վիճարկի: Բայց կոնկրետ իրավական ակտը՝ այդ օրենքը, որ ընդունված է, բայց դեռ ստորագրված չէ, շատ վատ մշակված, չհամակարգված փաստաթուղթ է' իրավական, լեզվական, տրամաբանական բազմաթիվ հակասություններով և սխալներով: Մասնավորապես' խնդրում եմ կարդացեք օրենքի առարկային վերաբերող հենց առաջին դրութը: Դա ուղղակի անհասկանալի խառնիճաղանչություն է: Դա մասնագիտական անպատասխանատվության դրսևորում է: Եթե պետք է, ես կարող եմ, ուղղակի հիմա դրա տեղը չէ, գրավոր ներկայացնել, երևի մի քանի անգամ օրենքի ծավալը կգերազանցի և ցանկացած մասնագետ կարող է դա անել, ոչ թե ես հատուկ մասնագետ եմ: Ես ցավում եմ, որ մենք հասել ենք անձեռնահասության այսպիսի մակարդակի, բայց էլի եմ ասում, մենք ուրիշ բան չունենք: Սա է' այս համակարգային ճգնաժամը, որը համակարգային արատի, ի սկզբանե արատավոր համակարգ ստեղծելու հետևանք է: Ես ոչ հրապարակախոսական, ոչ քաղաքական, ոչ էլ որևէ այլ դիրքից չէ, որ սա ասում եմ, այլ ասում եմ որպես հետազոտող: Մենք կանգնած ենք համակարգային ճգնաժամի առջև և ցանկացած բարի խորհուրդ կամ մասնակի բարեփոխում կամ չգիտեմ ինչ' ոչինչ չի փոխի: Կլինեն արտաքին լղոզումներ, որոնք չեն տանի էվոլուցիոն ճանապարհով փոփոխության, քանի որ խզվածքը շատ մեծ է, խզվածքը քաղաքակրթական է: Միգուցե ինձ համարեք պեսիմիստ, բայց դա հնարավոր չէ հաղթահարել:

Կներեք, շատ չարաշահեցի ձեր համբերությունը:

Եթե կարելի է ուղղակի ռեպլիկի կարգով տիկին Փոստանջյանի ասած օդ կրակելու (1996 թ. սեպտեմբերի 26-ին) և դիմահար կրակելու (2008 թ. մարտի 1-ին) մասին … Պարզապես համակարգի (ՀՀ քաղաքական համակարգի) տեսակետից, կարծում եմ, որ ըստ քայքայման աստիճանի և միևնույն ժամանակ, անհրաժեշտության է որոշվում, թե ինչպիսի մարդիկ են լինում տվյալ պահին որոշում կայացնողները և ինչպիսի որոշումներ են կայացվում: Բնականաբար' համակարգի նպատակը ինքնապաշտպանությունն է և եթե կարիք լինի կրակել հրետանուց, կկրակեն հրետանուց: Ես այդ համոզմանն եմ:

Պիտի ցավով արձանագրեմ, որ չգիտեմ, թե իմ այսքան արտահայտութուններից հետո ես էլի լրացուցիչ' ուրիշ տեղերում, երևի շատ խոսելու և իմ տեսակետները պաշտպանելու կարիք միգուցե կունենամ, բայց դա թողնենք մի կողմ: Մարդու իրավունքների պաշտպանի, սա ասում եմ որպես հայ և քաղաքացի, մոտեցումը 1-ին մասով (որ օրինագիծը չի հակասում մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին, սակայն կարող են խնդիրներ առաջանալ օրինագծով նախատեսված ռեժիմի իրավաչափ կիրառման առումով) համակարգի ինստիտուցիոնալ քայքայման առարկայական վկայություն է:

Իսկ թղթե շերեփներով Եվրոպան հեղեղելը (ի պատասխան տիկին Փոստանջյանի հնչեցրած այն կարծիքի, որ կարելի է Եվրոպական դատարանը հեղեղել օրենքի կիրարկմամբ զինծառայողների իրավունքների խախտմանը հանգեցնելու մասին հայցադիմումներով) Վենետիկի հանձնաժողովի օրինակով և մնացած մարմինների օրինակով կարող ենք ասել, թե մոտավորապես ինչպիսի արձագանքներ կլինեն և մենք արդեն ականատես ենք այդպիսի արձագանքների: Ես անձամբ նման հույսեր չունեմ:

Եվ համակարգի մեջ հնարավոր չէ համակարգը փոխել, դա բացառված է: Ես 10 տարի է դրանով եմ զբաղված … 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա «խաղաղ ապրել»Թրամփը չի բացառում Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը․ Սպիտակ տունFT. Իսրայելը չի ​​ցանկանում ոչնչացնել ԻրանըԲեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ինԻրանը սպառնացել էԿալլաս. ԵՄ-ն անվտանգության համաձայնագրեր կստորագրի Ավստրալիայի, Գանայի և Իսլանդիայի հետԻրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու սպառնալիքները դատարկ է անվանելԵՄ առաքելությունը իրականացրել է Հայաստանում 8000-րդ պարեկությունը Ֆիդանը Արաղչիին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի էՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել, հակադարձում է ՀՀ ՊՆ–ն (տեսանյութ)Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըՄ-23 ԵԱ. ըմբիշ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն ՍուրենյանցԱՄՆ-ն հրապարակել է ոչնչացված իրանական նավերի թիվըԱրման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ումՄիրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են «Մերձավոր Արևելքի զարգացումները» Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ«Նյու Յորք Թայմս»-ը հերքել է Իրանի կողմից «Տոմահավկ» հրթիռների առկայության մասին տեղեկություններըՔննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններըՄիացյալ Նահանգները դեռևս որոշում չի կայացրել Պեկին մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալԵվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակինՄերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու պատճառ չկաՀԷՑ-ը հայտարարություն է տարածելԻրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետԿոնդ․ հազարավոր աշխատատեղերի և հարյուրավոր միլիոն դոլարների չկատարված խոստումներ (տեսանյութ)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (տեսանյութ)30 մարդ է ձերբակալվել վերջին օրերին Իրանում լրտեսության կասկածանքով Հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ անցած բարդ ճանապարհի, հիմնադրամի ծրագրերի մասինԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը չի բացառել Իսրայել այցը և ակնարկել է Իրանի հետ հնարավոր բանակցությունների մասինԱրբանյակային լուսանկարներն ապացուցում են հայկական սրբավայրերի ավերումը. ԱՄՆ զեկույցի մանրամասներըՄահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան ԲայբուրդյանըՌուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Սու-27 կործանիչըՄտնում են հեռախոսի բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում, կարճ ասած՝ խայտառակություն է․ ՄարտիրոսյանԻսրայելը չի ցանկանում ոչնչացնել Իրանը․ Համայնքապետի սպանության մեջ մեղադրվողը չի ընդունում մեղադրանքըԽարդախության նոր սխեմա՝ «աջակցության» անվան տակ․ կեղծ օգտատերերը թիրախավորում են արցախցիներին ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանող․ ԱԳՆ Ժիրինովսկու որդին պատմել է հոր վերջին ցանկության մասինՄոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժածԳերագույն հոգևոր խորհրդի ժողովին քննարկման առարկա կդառնան եկեղեցական կյանքը հուզող խնդիրներըԿրեմլը մեկնաբանել է Մոսկվայում ինտերնետի սահմանափակումներըՄարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից և ստիպված բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը Ջարեդ Լետոն ցանկանում է Ռուսաստանում գրանցել իր անվան ապրանքային նշանըԲաղրամյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Անաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցըԱՄՆ գեներալը հայտարարել է, որ հարգում է Իրանի դիմադրությունը
Ամենադիտված