Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ
Հասարակություն
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ (մագնիտուդ 2.8):
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ, որից երեքը' 3-4 բալ ուժգնությամբ' (մագնիտուդ 2.6-ից մինչև 3.2) Թուրքիայի Վան քաղաքի, մեկն էլ՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) Իրանի Մակու քաղաքի տարածքներում: Հոկտեմբերի 1-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5 և 2.6) երկու երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Սալմաստ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք և 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ