Կառավարությունը Տավուշի՝ գնդակոծությունից տուժած գյուղերին հատկացրեց 66 միլիոն դրամ
Հայաստան
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Տավուշի սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով Տավուշի մարզպետարանին կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու որոշումը: Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման համար որոշվեց հատկացնել 66 միլիոն 30.5 հազար դրամ: Գումարը կտրամադրվի գնդակոծություններից առավելապես տուժած 17 գյուղերին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց առավել ուշադրությամբ հետևել որոշման կատարմանը:
Սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից