Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը Բեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Մեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը Որոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսով Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին «Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասին Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան 

Հանրային լսումներ երթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնելու փոփոխությունների նախագծի վերաբերյալ (տեսանյութ)

Հայաստան

Միջմարզային, ներմարզային, ներքաղաքային՝ ներառյալ Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային տրանսպորտը ավելի որակյալ, մատչելի ու անվտանգ դարձնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է կառավարություն ներկայացնել կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և փոխադրողների ընտրության կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպել էր հանրային լսումներ մի շարք հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախատեսվող փոփոխություներից մեկի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ անձանց համար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները կվերասարքավորվեն և կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտից այդ անձանց լիարժեք օգտվելու պահանջներին՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ նոր կարգում պարտադիր պայման է լինելու երթուղում շահագործվող 1-10 ավտոբուսի դեպքում ունենալ հաշմանդամների համար հարմարեցված մեկ ավտոբուս. «Երևան քաղաքում արդեն կան ավտոբուսներ, որոնք հարմարեցված են սակավաշարժ անձանց համար, սակայն մենք գտնում ենք, որ դա բավարար չէ և պետք է միջմարզային և ներհամայնքային երթուղիներում նույնպես լինեն այդպիսի տրանսպորտային միջոցներ»:

Նախագծով առաջարկվում է նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթները դարձնել առավել թափանցիկ: Այդ նպատակով՝ մրցութային հանձնաժողովում որպես լիիրավ անդամ, կընդգրկվի ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արամ Արսենյանի խոսքով՝ կառավարության կողմից նախագծի ընդունման պարագայում, առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն առավել արդյունավետ, որակյալ և անվտանգ ծառայությունների մատուցմանը՝ հասարակական տրանսպորտից օգտվողների համար. «Ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրության նոր կարգով ապահովում ենք այդ ընտրության թափանցիկությունը, սակավաշարժ անձանց համար ապահովում ենք հասարակական տրանսպորտի մատչելիությունը, ապահովում ենք նոր որակ, շարժակազմի բարելավում, նոր տրանսպորտային միջոցների ներգրավում, ինչպես նաև անվտանգության բարձրացում»:

Նախագծի քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև շահագործվող մեքենաների տարիքային սահմանափակմանը: Փոփոխությունների նախագծի կետերից մեկով սահմանվում է, որ ուղևորափոխադրում իրականցնելու համար հայտարարված մրցույթին կարող են ներկայացվել 12-ից ոչ ավելի տարիք ունեցող միկրոավոտոբուսներ՝ գործող 15-ի փոխարեն, իսկ ավտոբուսի պարագայում՝ 15-ից ոչ ավելի տարիք ունեցող: Նշենք, որ գործող կարգում ավտոբուսների համար տարիքային սահմանափակում չկա:

Նոր կարգի համաձայն՝ փոփոխություններ կլինեն նաև մրցույթի անցկացման ընթացակարգում, կկրճատվի վարչարարությունը, կավելացվի երթուղիների սպասարկման ժամկետները:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կարևոր են համարում այս փոփոխությունները, որոնք կնպաստեն հասարակական կյանքում հաշմանդամների ներգրավմանը: «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա ամենակարևոր խնդիրներից է և առանց այս հարցի լուծման, չի կարող հաշմանդամություն ունեցող անձը լիարժեք ներառվել հասարակություն:

«Յունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը նկատում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հետևողական է խնդրի լուծման առումով: «Նախարարությունը լուրջ հետաքրքրվածություն է հադես բերում այս հարցում, որպեսզի գործընթացը ձևական բնույթ չկրի և, իրոք, հաշմանդամություն ունեցող մեր երկրի քաղաքացիների կյանքը թեթևացնի»:

Քննարկմանը ներկա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենք պատրաստ են և կարող են նոր կարգի ընդունումից հետո իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները:

Հանրային լսումների ընթացքում հնչած բոլոր առաջարկները նախագծի աշխատանքային խումբը կամփոփի, կքննարկի և արդեն վերջնական տեսքով այն կներկայացնի ՀՀ կառավարություն:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտ
Ամենադիտված