Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Սանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրությունների Թայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցով Կիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց 

ԲՀԿ տարածքային կառույցը Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել

Քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական տարածքային կառույցը որոշում է կայացրել Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Որոշումն ուղարկվել է կուսակցության քաղաքական խորհրդին, որն էլ կքննարկի և վերջնական որոշում կկայացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: «Յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ ոչ մի կուսակցություն չի հանդուրժի, որ իր խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն ո՛չ խմբակցության, ո՛չ կուսակցության ղեկավար մարմինների հետ։ «Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հավանականությանը, ապա այս պահին նման քննարկումներ չկան, նման պատժամիջոցներ չեն կիրառվի։ Ես, իհարկե, չեմ ցանկանա հստակեցնել, սակայն կուսակցությունում նման առաջարկներ եղել են։ Այս պահին, կրկնում եմ, նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- նշեց պատգամավորը։

Բաբայանը նշում է՝ եթե տվյալ անձինք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ, եթե ինքնակամ հեռանային։ «Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել Ազգային ժողովի այս կամ այն հանձնաժողովում։ Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ Կուսակցությունն ունի կանոնադրություն, անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, սակայն կա նաև կուսակցության թիմ, և ոչ ոք չպետք է դեմ գնա թիմի որոշումներին։ Այս պահին խմբակցությունում որևէ փոփոխություն չկա։ Բայց Էլինար Վարդանյանն ընդամենը մի անձ է, ում լինել կամ չլինելով՝ չեմ կարծում, որ կուսակցությունը կարող է պառակտվել»,- հավաստիացրեց ԲՀԿ խոսնակը։

Վահան Բաբայանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մի քանի ԲՀԿ-ականների՝ այդ թվում Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի չմասնակցությունն իրենք համարել են հարգելի։ «Մարդիկ պետք է այնքան քաղաքական կամք ունենան, որ կարողանան որոշել քաղաքական այս կամ այն ուժին անդամակցելու ապագա նպատակահարմարությունը»,- եզրափակեց նա։

ԲՀԿ-ն կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Հայկ Խաչատրյանը և Վահան Կարապետյանը քվեարկությանը չեն մասնակցել: Քվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը չի փոխվել (ԲՀԿ-ն նախկինում կտրուկ դեմ էր արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Ամենադիտված