Ադրբեջանում 6 երեխաների մայրը աղքատության պատճառով կախվել է
Ադրբեջան
Ադրբեջանի Խաչմազ քաղաքում աղքատությունից եւ անելանելիությունից կախվելով ինքնասպանություն է գործել 6 երեխաների մայր Նարգիզ Դուբարովան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS հեռուստաալիքը, 55-ամյա Նարգիզ Դուբարովան քաղաքի սրճարաններից մեկում աշխատում էր որպես խոհարար: Առավոտյան նրա հարազատներին թվացել է, թե նա սովորականի պես աշխատանքի է գնացել, սակայն, ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերել են բաղնիքում կախված վիճակում:
Խաչմազի շրջանի դատախազությունը հայտնել է, որ Նարգիզ Դուբարովան լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ եւ վերջերս կորցրել էր իր հիվանդ ամուսնուն:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 172 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 11-ն անչափահասներ են եղել: 2015 թվականի ընթացքում Ադրբեջանում 15 քաղաքացիներ դիմել են ինքնահրկիզման, 8-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Ինքնահրկիզման դիմածներից երկուսը եղել են ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտվելու, իրենցից կաշառք պ ահանջվելու եւ այլ պատճառներով:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար