Բլատերը, Պլատինին և Վալկեն 90 օրով զրկվել են լիազորություններից
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի ֆուտբոլային գործունեությունը կասեցվել է 90 օրով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
6 տարով ֆուտբոլային գործունեությունից զրկվել է նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոն Ջունը, ով նաև տուգանվել է 100 հազար շվեյցարական ֆրանկով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի համար ոչ շահեկան պայմանագիր է կնքել Կարիբյան ֆուտբոլային միության հետ: Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարելու մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու