ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին' դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտա քին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը' ընդգծելով համակարգված աշխատանքների կարևորությունը' համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։
Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան