Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ 

Ֆիլմ, որը բացահայտեց բազմաթիվ հարցերի պատասխաններ. կայացավ «Բախտաբեր» ֆիլմի սպասված պրեմիերան (ֆոտոշարք)

Գիտություն և Մշակույթ

Ո՞վ է սպանել Դավիթին, մեղավո՞ր էր արդյոք Մարիամը, ո՞վ էր Մարիամի երեխայի հայրը, ճակատագի՞ր, թե՞ մարդկային գործոն և ամենակարևորը՝ անսպասելի վերջաբան: Մի քանի ամիս շարունակ հեռուստադիտողին լարված ուշադրության մեջ պահող՝ «Բախտաբեր» հեռուստասերիալի վերաբերյալ այս և այլ հարցերի պատասխանները երեկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ստանալու «Հայաստան» կինոթատրոնում՝ համանուն՝ «Բախտաբեր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 

Դերասանական պրոֆեսիոնալ խաղ, անսպասելի լուծումներ, կորսված մարդկային կյանքեր, հուզիչ վերջաբան, իսկ դահլիճում հանդիսատեսի չդադարող ծափահարություններ: Այս ամենն էլ, սպասվում է, որ բախտաբեր կդառնան «Բախտաբեր» ֆիլմի համար: 

Ֆիլմը, որը խտացումն է 8 ամիս հեռուստաէկրաններից չիջած սերիալի գլխավոր հերոսների կյանքի, դիտողներին տալիս է բոլոր կիսատ մնացած հարցերի պատասխանները: 

Մինչ ֆիլմի ցուցադրությունը ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Բախտաբեր» հեռուստասերիալի, հետագայում նաև՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Հարություն Մովսիսյանի հետ, ով մարմնավորել է Մարատ Մակարյանի կերպարը: 

Խոսելով ֆիլմի համար աշխատող թիմի մասին՝ Հարություն Մովսիսյանն ասաց. «Ես պետք է անուններ նշեմ. սցենարիստի Անահիտ Մխիթարյանի անունը, ով շատ տաղանդավոր հեղինակ է, ռեժիսորի՝ Վահե Սայանի անունը, մեր գլխավոր պրոդյուսերի՝ Էդգար Ավագյանի, պրոդյուսերի՝ Աստղիկ Սարգսյանի անունները և առանձնացնեմ USArmenia-ն, որն ամիջական աջակցություն ունի. մշակութային ամբողջ գեղեցկությունն իր ձեռքերում է պահում:

Պետք է տամ նաև դերասանների՝ Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի, Էթերի Ոսկանյանի անունները: Բոլորը տաղանդավոր երիտասարդներ են: Ինձ համար հետաքրքիր է նրանց հետ աշխատելը, նրանց մոտեցումները:

Ողջունում եմ մեր խմբին, որը կարողացավ եռանդով աշխատել, որը կարողացավ սցենարային, դերասանական, կերպարային դժվարությունները հաղթահարել, բոլորս մի մարմին դարձանք, եթե այդ մի մարմինը չլինի, չի ստացվի, կինոնկարն այդպես է: Սերիալում և կինոյում մարդիկ պետք է լինեն համախոհներ»:

Անդրադառնալով նկարահանման ընթացքին՝ դերասանը նկատեց, որ թեև կերպարների իմաստով դժվարություններ կային, այնուամենայնիվ, նկարահանումները հանդարտ են ընթացել:

«Մենք նկատում էինք ժողովրդի հետաքրքրությունը, սերը: Մենք կարողացանք ժողովրդին շարժել: Հիմա նրանք սպասում են ավարտին: Որոշվեց, որ այսպիսի ավարտ կլինի, ոչ թե ձգձգվի, այլ միանգամից նկարահանվի, որ մարդիկ տեսնեն վերջաբանը: Հիմնականում ողբերգություն է, ամեն ինչ ավելի ծանր ու դրամատիկ, բայց դա էլ մարդկանց համար է: Աշխարհը միայն երջանիկ մարդկանցով չէ: Կան մարդիկ, ովքեր ունեն բարդություններ, ծրագրեր, որոնք դժվարությամբ են իրակականում, կա երեխաների բախտավորության հարց»,- նշեց դերասանը:

Խոսելով կոնկրետ իր դերի մասին՝ Մովսիսյանը շեշտեց, որ իր դերը կարևորագույններից է՝ այն առումով, որ ինքը ֆիլմում երեխաների հայրն է՝ սերունդների տարբերությունն է արտահայտված: Դերասանը տվեց նաև Սոֆի Դևոյանի անունը՝ նկատելով, որ վերջինս ֆանտաստիկ կերպով կարողացել է մարմնավորել մոր կերպարը: 

Հարություն Մովսիսյանի խոսքով՝ ֆիլմը սերիալի շարունակությունն է, և իր կարծիքով, պրոդյուսերի կողմից ճիշտ որոշում է կայացվել. պրոդյուսերը կարողացել է գուշակել, թե ինչ կարելի է անել: «Տեսնենք՝ հնարավոր է երկրորդ եթերաշրջան էլ լինի՝ կախված այն բանից, թե ինչպես կընկալվի ֆիլմը մարդկանց կողմից»: 

Սերիալի բարձր դիտողականությունն, ըստ Մովսիսյանի, շնորհիվ այն բանի է, որ «ներկայացված է իրական կյանքը, շատ տներ կան, որոնց պատմությունը ճիշտ այսպիսին է եղել, այսինքն՝ հնարած բան չէ, այսօրվա կյանքն է, ինչ կատարվում է աշխարհում, մենք ցուցադրում ենք էկրանին: Հավերժական թեմաներ են՝ հայրեր և որդիներ, ծնողներ և զավակներ»: 

Դերասանը վերջում կոչ արեց բոլորին՝ գալ, դիտել ֆիլմը, որովհետև դա մեծագույն հաճույք կլինի նրանց համար: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև դերասանուհի, սերիալում գլխավոր հերոսներից մեկի՝ Դավիթի մոր ընկերուհուն մարմնավորած Անժելա Սարգսյանի հետ: Դերասանուհին, խոսելով այն մասին, թե, ըստ իրեն, ինչո՞վ էր պայմանավորված առաջին եթերաշրջանում հեռուստասերիալի բացառիկ բարձր դիտողականությունը, առանձնացրեց մի քանի գործոն՝ լավ պրոդյուսեր, լավ ռեժիսոր, լավ սցենարիստ, լավ դերակատարներ: 

«Այս սերիալում պրոֆեսիոնալ դերասանների խումբ է աշխատում, ովքեր բոլորն էլ այլ սերիալներում գլխավոր դերեր են խաղացել և իրենց իսկ անցած ճանապարհով արդեն իսկ հետաքրքիր, կայացած դերասաններ են: Սցենարիստ, որն ապացուցել է, որ ինքը սերիալային ոլորտում լավագույններից մեկն է, մեր ռեժիսոր Վահե Սայանը, որն իր արած աշխատանքով ամուր ոտքերի վրա է կանգնած, կազմակերպում է հետաքրքիր նկարահանումներ: Եվ իհարկե գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանը, ով համախմբել է մեզ բոլորիս այս հիանալի նախագծի շուրջ… Սրանք են սերիալի հաջողության գրավականները»,- եզրափակեց Սարգսյանը:

{gallery}baxtaber{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան
Ամենադիտված