Սանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրությունների Թայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցով Կիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին 

ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է արդար և թափանցիկ հանրաքվե անցկացվելու համար

Քաղաքական

ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լինի թափանցիկ, արդար և անցնի վստահության մթնոլորտում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք նաև կողմնակից ենք, որպեսզի քարոզարշավը երկու կողմերի՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար լինի հավասար: Հանրաքվեի մասին օրենքը տալիս է այդ հնարավորությունը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայմանները լինեն հավասար, իսկ հանրաքվեն լինի թափանցիկ և արդար»,- նշեց Վարդանյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ հանրաքվեն արդար չի եղել, սակայն հավելեց, որ իրենք իշխանություններից և քաղաքական մեծամասնությունից պահանջելու են, որպեսզի հանրաքվեն կազմակերպվի և անցկացվի պատշաճ մակարդակով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ինքը այս հանրաքվեի ընթացքում խախտումներ թույլ տալու պատճառներ չի տեսնում: «Ես կարծում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, որ գիտակցում են սրա կարևորությունը և գիտակցում են նաև, որ ընտրակեղծիքների դիմելու պատճառներ չունեն»,- հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Աղվան Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին: «Մենք ձևավորելու ենք առանձին շտաբ, չենք միանալու որևէ այլ ուժի և մեր քարոզարշավն իրականացնելու ենք առանձին: Մենք ունենք մեր հիմնավորումները, թե ինչու ենք կողմ սահմանադրական բարեփոխումներին և փորձելու ենք այդ ամենը հասցնել մեր հանրությանը: Ունենք քարոզչական խումբ, որում ներգրավված են ձեզ ծանոթ դաշնակցականներ: Մենք քարոզարշավի ընթացքում լինելու ենք հանրապետության բոլոր բնակավայրերում և իրականացնելու ենք «այո»-ի քարոզարշավը: Մենք հետևողակ անորեն առաջ ենք տանելու մեր ճշմարտությունը, ինչպես արել ենք մինչև հիմա: Մենք կարծում ենք, որ մեր հիմնավորումները տարբերվում են մնացած բոլոր «այո» ասողների հիմնավորումներից և ավելի համոզիչ են»,- եզրափակեց պատգամավորը' կարծիք հայտնելով, որ Հայաստանի բնակչության մեծ մասն, ի վերջո, հարելու է «այո» տարբերակին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը
Ամենադիտված