ՕԵԿ-ում վստահ են. հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու
Քաղաքական
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են. հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ շատ ավելի լավ դիրքերում են հայտնվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո:
«Մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու համոզված ենք՝ դրանց արդյունքում ունենալու ենք ավելի մեծ ներկայացվածություն ձևավորվելիք խորհրդարանում»,- ասաց Շահգելդյանը:
Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» միավորման մեջ միավորել է բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և ընտրություններին մասնակցելու է հենց այդ ձևաչափով՝ հավելելով, որ հանրությունը վստահում է այդ միավորմանը, ու հաջողությունն իրենց կողմն է լինելու:
Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենք չեն խոսում այն մասին, թե հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմելու, այլ ընդամենը համոզված են, որ լուրջ ներկայացվածություն են ունենալու: Նա մյուս քաղաքական ուժերին կոչ արեց այս պահին չխոսել հաջորդ խորհրդարանում իրենց մեծամասնություն կազմելու մասին և սպասել ընտրություններին:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար