Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը. ՀՀ օմբուդսմեն
Արտաքին Քաղաքական
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական պարբերականի առաջին էջում:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի' սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում' նաև Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին