Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան 

Նախագահը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին

Արտաքին Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի ժամանակ

Համաժողովի հարգելի՛ նախագահ,
Տիկի՛ն գլխավոր քարտուղար,
Պատվիրակությունների հարգարժա՛ն ղեկավարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ազդարարել այս ներկայացուցչական հանդիպման՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի մեկնարկը: Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար, և Հայաստանը նույնքան բացառիկ ջերմությամբ ու նվիրումով է հյուրընկալում ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամներին: Այս համաժողովը լավագույն առիթ է բոլորիս համար՝ մեկ անգամ ևս արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և ամփոփելու ողջ տարվա ընթացքում Հայաստանում տիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում։

Թույլ տվեք նաև շնորհավորել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին, ով իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ է մասնակցում կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին: Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում տիկին Ժանը լավագույնս է ներկայացրել կազմակերպությունը և վերջինիս մաս կազմող կառույցները միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ նրա խոհեմ ղեկավարությամբ կազմակերպությունը կշարունակի նախորդ գլխավոր քարտուղարի' Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի' ավելի քան տասնամյա գործունեության լավագույն ավանդույթները և նոր նվաճումներ կարձանագրի կազմակերպության աշխատանքներում: Շնորհավորում եմ, տիկին Միկայել:

Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ շուրջ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունում հայոց արքունիքի պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածման ու խորացման հանձնառությունը:

Այսօր աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80 պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելը մեզ համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմական կապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար:

Պարո՛ն նախագահ,

Այսօր մենք ապրում ենք միջազգային ասպարեզում ի հայտ եկած նոր ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում, բաժանարար գծերի խորացման ականատես ենք դառնում: Ուստի, առանձնակի կարևորություն են ստանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։ Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետությունն ու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառիկ կարևորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքային նկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատև միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում։

Ցավոք, հակամարտությունները և ճգնաժամերը շարունակում են սպառնալ նաև ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը և վտանգել կայուն զարգացումը: Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովի գլխավոր թեմա, առաջարկեց հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որ հանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվ հակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի, հակամարտությունների և անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է:

Կան այլ բնագավառներ, որտեղ մենք կարող ենք միասնաբար գործել' մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն, տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ. դրանք բոլորն էլ Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին:

Ցանկանում եմ հատկապես առանձնացնել կլիմայական փոփոխությունների վերահսկման խնդիրը: Մեր սերունդների համար առողջ ու անվտանգ ապագա կերտելը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Այս առումով ես վստահ եմ, որ ֆրանկոֆոն համայնքն իր ներդրումը կունենա այս տարեվերջին Փարիզում կայանալիք՝ Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի հաջողության գործում:

Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց, Երևանում անցկացնելով այս համաժողով, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր երկրի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը: Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ:

Համաժողովի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք, իսկ ձեզ՝ նաև ակտիվ և հաճելի ճանաչողական ժամանց Հայաստանում:

Բարով եք եկել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից
Ամենադիտված