Սենեգալի ԱԳ նախարարը Երեւանում խոսել է Ֆրանկոֆոնիայի նշանակության բարձրացման մասին
Արտաքին Քաղաքական
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից երեք տարի անց Հայաստանի կողմից նախարարական համաժողովի հյուրընկալումը Սենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայեն կարեւոր հանգամանք է դիտարկում այն առնչությամբ, որ Հայաստանը ոչ միայն արտահայտում է իր նվիրվածությունը այլեւ պատրաստակամությունը աջակցելու Ֆրանկոֆոնիային: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին Սենեգալի ԱԳ նախարարը շեշտեց, որ անդամ երկրների առջեւ դրված է հավակնոտ ծրագիր, որը պետք է իրականացնել:
«Պետք է իրականացնենք միասնական գործունեություն' դիմագրավելու համար բոլոր մարտահրավերին: Մշակությների երկխոսությունը ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքներից է' անհադուրժողության դեմ պայքարի, սոցիալական մարգինալացման, ատելության հաղթահարման, ծայրահեղ բռնության վերացման համար: Դա հնարավոր է նաեւ ներդաշնակ տնտեսական զարգացման միջոցով: Երիտասարդների գործազրկության հաղթահարման միջոցով հնարավոր է հասնել հաջողության: Մենք պատասխանատու ենք ֆրանկոֆոնիայի նշանակությունը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սենեգալի ԱԳ նախ արարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին