Ինչի համար ձեռք բերենք ամենաթանկ ֆուտբոլիստներին, եթե ողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում.Կլոպ
Սպորտ
Տրանսֆերների մասին պետք է խոսել տարվա մեջ երկու անգամ և ավելի հաճախ պետք է մարզվել: Այս մասին ասել է «Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը` անդրադառնալով ֆուտբոլիստների տրանսֆերների համար տրամադրվող գումարիներին:
«Իհարկե միշտ մասնակցում եմ տրանսֆերների ձեռաքբերմանը, սակայն երբեք չեմ խոսել փողի մասին: Դա ինձ չի հետաքրքրում: Չեմ ցանկանում ֆուտբոլիստներ ձեռք բերել 100մլն եվրոյի կամ էլ 100 մլն ֆունտի դիմաց: Շատ ավելի լավ է ֆուտբոլիստների տրանսֆերները վաճառել նման գնով: Ինչի համար ձեռք բերենք ամենաթանկ ֆուտբոլիստներին, եթե ողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում: Ֆուտբոլիստներ կարող ես գտնել ամենուր: Միայն Անգլիայում են գումարին այդքան ուշադրություն դարձնում: Միայն լսում եմ փող, փող, փող: Լավ է երբ փողը շատ է, սակայն պարտադիր չէ այն ամբողջությամբ ծախսել: Տրանսֆերների մասին պետք է խոսել տարվա մեջ երկու անգամ: Ավելի հաճախ պետք է մարզվել: Ամենից շատ ինձ հենց այդ է դուր գալիս», - Կլոպի խոսը մեջբերում է Goal-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու