0:4 պարտվելը ամոթալի է, սակայն Ալբանիայի դեմ խաղում ամեն ինչ անելու ենք հաղթելու համար. Կամո Հովհաննիսյան
Սպորտ
Փորձում եմ ամեն դրվագում առավելագույն ուժերս ներդնել: Այդ մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց մեր հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
«Փորձում եմ ուժերս հավասարչափ բաշխել, սակայն ուժերս չեմ խնայում և փորձում եմ ամեն դրվագում առավելագույնս ուժերս ներդնել: Փոխարինումներ անում է մարզիչը, եթե նա տեսնում է, որ ես սպառել եմ ինձ կամ մեկ ուրիշը իմ փոխարեն ավելի լավ կարող է խաղալ, փոխարինում է:
Անդրադառնալով Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությանը, ֆուտբոլիստը նշեց.
«Մենք էլ ենք հասկանում, որ 0:4 պարտվելը ամոթալի է նույնիսկ Ֆրանսիայի պես հավաքականի դեմ խաղում, սակայն հավատացեք, որ ամեն ինչ անելու ենք վաղվա խաղում հաղթելու համար»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու