Պահանջում ենք մարզիչ. ՖԱՖ-ի պաստառը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիասկոն` Եվրո 2016-ի ընտրական փուլում (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրո 2016-ի ընտրական մրցաշրջանում և լքեց պայքարը`չտոնելով ոչ մի հաղթանակ:
Վերջին խաղում մեր ազգային ընտրանին ուժերը չափեց Ալբանիայի ընտրանու հետ և հաղթանակ նվիրեց մրցակցին:
Հանդիպման մեկնարկից 9-րոպե անց Կամո Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը: Երկրորդ գոլը հյուրերը հեղինակեցին 23-րդ րոպեին` աչքի ընկավ Ջիմշիտին: Երրորդ գոլը 76-րդ րոպեին հեղինակեց Սադիկուն, որից հետո հյուրերը արդեն շնորհավորեցին միմյանց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու համար: Հանդիպումը հենց այդ` 0:3 հաշվով էլ ավարտվեց:
Մեր ընտրանու կազմում զգուշացվեցին Արզումանյանը (17'), Յուզբաշյանը (27') և Անդոնյան (82'): Հայաստանի ընտրանու կազմում տեղի ունեցավ երեք փոխարինում՝ Օզբիլիսը փոխարինեց Յուզբաշյանին (46'), Սարկիսովը` Մովսիսյանին (59'), Պողոսյանը` Ղազարյանին (83):
Խաղավարտին ՖԱՖ-ը պաստառ բարձրացրեց, որում գրված էր «Պահանջում ենք մարզիչ»:
Այսպիսով մեր ազգային ընտրանին մրցաշարում ելույթները ավարտեց` I խմբում գրավելով վերջին` 5-րդ հորիզոնականը: Մերոնք ողջ մրցափուլում իրենց ակտիվում գրանցեցին 2 միավոր:
Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած ալբանացիները պորտուգալացիների հետ խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու