«Հա, ես կարոտել եմ քեզ». Ռաֆայել Երանոսյանը սեր է խոստովանել, բայց Սոս Ջանիբեկյանը խորհուրդ է տալիս չլրջացնել
Բլոգոսֆերա
Դերասան Ռաֆայել Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է կատարել.
«Չեմ կարող ասել ինչքան, բայց արդեն երկար ժամանակ կա մի բան, որ ամուր բետոնի պես կանգնել է կոկորդիս, ուզում եմ հազալ, գոռալ բարձր, բայց երազների նման ձայնս կոկորդիցս դուրս չի գալիս: Թուլանում եմ, փորձում եմ ելք գտնել: Արցունքներս ավելանում են օր-օրի: Ինքս ինձ համոզում եմ, որ դրանք երջանկության արցունքներ են, բայց չեն կարող այդքան երկար լինել արցունքներս հենց երջանկության համար: Հիմա, երբ նորից մենակ եմ իմ երազների հետ ու իմ աշխարհի մեջ, կարող եմ բարձրաձայնել՝ հա, ես կարոտել եմ քեզ…»:
Ռաֆայել Երանոսյանի գրառմանն արձագանքել է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը՝ խորհուրդ տալով այդքան չլրջացնել. «Էդքան մի լրջացրու Ռաֆ»,- գրել է Սոսը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից