ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Եթե խաբվում ես, ուրեմն արժանի չես այդ պետությունը ղեկավարելուն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների և ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Թուրքիա

Երեկ Հայ ազգային կոնգրեսը տեսանյութ է տեղադրել youtube.com կայքում, որտեղ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացնում է իր տեսակետը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ–թուրքական արձանագրությունների և մի քանի հարակից հարցերի մասին։ Ելույթն առանց խմբագրման ներկայցնում ենք ստորև. 

«Հայ–թուրքական հարաբերությւոնների հարցում ցեղասպանությունը երբեք խնդիր չէ եղել։ Մինչև 1998–ը թուրքերը մեր դեմ այդպիսի հարց չեն դրել՝ պատմաբաննների հանձնաժողով ստեղծենք և այլն, քննենք, տեսնենք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ինչու՞։ Որովհետև մենք այդպիսի հարց չենք բարձրացրել, մենք ցեղասպանության ճանաչումը չենք դարձրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարը։ Մենք ՄԱԿ–ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել և չենք պահանջել ճանաչել հայոց ցեղասպանությունը։

Դա ինչո՞վ էր դատարկ։ Որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանը բարձրացրեց այդ հարցը ՄԱԿ–ի ամբիոնում... Դա ելույթի խնդիր չէր... ՄԱԿ–ը ունի հարց բարձրացնելու արարողակարգ, Հայաստանը ՄԱԿ–ի լիարժեք անդամ է. ցանկացած հարց նա կարող է մշակված, փաստաթղթավորված ներկայցնել ՄԱԿ և ՄԱԿ–ը իրավունք չունի չքննելու այդ հարցը։

Ինչո՞ւ 1998–ին, երբ նա ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայում, չտարավ այդ փաթեթը և չպահանջեց մտցնել այդ հարցը օրակարգ։ Թող անե՛ր։ Եվ, ասում եմ, ՄԱԿ–ը չէր կարող դա չքննել։ Ցանկացած անդամ երկրի բարձրացրած հարցը նա պարտավոր է քննել։ Ուրեմն դա ի՞նչ էր։ Դա ընդամենը մի տղայություն էր, որ ցույց տա՝ տեսեք ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ 

Ահմադինեժադը գնում է ՄԱԿ–ի ամբիոնից ինչ ուզես ասում է, Չավեսը, նույնիսկ սատանա է փախցնում, ծուխ է անում, որ Բուշի ուրվականն իբր հեռանա այդ ամբիոնից։ 

Եվ ի՞նչ, այդ տղայության գինը ի՞նչը եղավ։ Այդ տղայության գինը եղավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը։ Թուրքերն ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնում եք այդ հարցը, դե հիմա եկեք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք այդ հարցը, տեսնենք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ։ 

Ինչո՞ւ մե՛զ չէին ասում։ Հի՛մք չունեին ասելու։ Եթե ասեին էլ, ես կասեի՝ ի՞նչ եք խոսում, մենք այդ հարցը բարձրացրել ե՞նք։ Սփյո՞ւռնքն է բարձրացրել, գանցե՛ք, սփյուռքի հետ խոսեք։ 

Եվ ընդհանրապես, Հայաստանը, սա էլ երկորդ սխալն էր, Հայաստանը՝ որպես պետություն, չպիտի մասնակցեր այդ գործընթացին։ Դրանով միայն վնասեց, դրանով միայն սփյուքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը վերածեց միջպետական քաղաքականության խնդրի և, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց։ Ուրիշները կարող են օգտվել դրանից։ Տեսանք՝ Ֆրանսիայում ինչ եղավ, Եվրոպան ինչպես է դրան վերաբերում. դա մեր պահանջից կախված չէ։ Ռոբերտ Քոչարյանը պահանջեր–չպահանջեր ճանաչել ցեղասպանությունը, ոչ մի երկիր, իմացե՛ք (մեր ժամանակ էլ են շատ երկրներ ճանաչել ցեղասպանությունը, բայց մեր պահանջո՛վ չեն ճանաչել), ոչ մի պետություն Հայաստանի պահանջով ցեղսպանություն չի ճանաչել և չի ճանաչի։ Նա կարող է ճանաչել երկու հանգամանքում. մեկ՝ եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք և նա պրոբլեմ է ստեղծում իր իշխանությունների համար, մանավանդ՝ ընտրությունների հետ կապված, նրանք ընդառաջում են։ 

Եվ երկրորդ՝ աշխարհաքաղաքական նկատառումներով, երբ դա իրենց ձեռնտու է, դա իրենց պետք է։ Այո՛, այդպիսի նկատառումներով էլ կան, որ ճանաչումներ են եղել։ Դա ո՞րն է... Որ թույլ չտան Թուրքիան մտնի Եվրամիություն։ Գերմանիայում այդ նկատառումով ընդունվեց, Շվեդիայում այդ նկատառումով ընդունվեց, Շվեյցարիայում այդ նկատառումով ընդունվեց, այնտեղ մեծ հայկական գաղութներ չկան։ Զուտ միայն Թուրքիայի անդամագրումը Եվրամիությանը թուլացնելու համար։ Ֆրանսիայում, եթե անգամ այդ համայնքը չլիներ, էլի այդ նույն նկատառումով, որովհետև Ֆրանսիան էլ շատ դեմ է Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամագրմանը, նույն նկատառումով էլի կճանաչեին հայոց ցեղասպանությունը։  

Բոլորովին անիմաստ էր դառնալ խաղալիք, նոր գրգռություններ առաջացնել Թուրքիայում։ Հիմա խոսվում է հայ–թուրքական կարգավորման մասին։ Դա անհրաժեշտություն է, եթե Հայաստանը նորմալ երկիր պիտի դառնա՝ անվտանգ, ապահով, բարգավաճ, պիտի ելքեր ունենա դեպքի արտաքին աշխարհ, պիտի իր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրի։ Ե՛վ Ղարաբաղյան հարցի կարգավորումը, և՛ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը գերկենսական խնդիրներ են հայ ժողովրդի համար։ Ես չեմ ասում՝ զիջումների գնով, բայց կան ճանապարհներ։ Այո՛, փոխադարձ զիջումներ պիտի լինեն, բա առանց փոխադարձ զիջումների՞։ Որևէ քաղաքական համագործակցություն չի լինում այդպես։ Ասում եմ՝ ստացվել են այնպիսի ծանր հարվածներ, անկախ այն բանից, թե այդ պրոտոկոլները կան, չկան, կվավերացվեն, չեն վավերացվի... Հայաստանը հիմարություն է ունեցել ստորագրելու հայ և թուրք հանձնաժողովներ ստեղծելու այդ փաստաթղթի տակ։ Թուրքերը հասել են իրենց նպատակին։ Եթե մեզ ձեռք է տալիս ասել, որ թուրքերը մեզ խաբեցին...  Սերժը այդպես էլ ասեց՝ թուրքերը խաբեցին, ասեցին ստորագրե՛ք, հետո նախապայամաններ առաջ քաշեցին, ասեցին՝ ստորագրեք, սահմանը կբացենք ու չբացեցին։ 

Չեմ հասկանում, ո՞ր պետության ղեկավարը կարող է ասել՝ ինձ խաբեցին։ Եթե քեզ խաբում են, ուրեմն դու պետության ղեկավար չես, դու արժանի չես այդ պետությունը ղեկավարելուն, խելք ունենայիր՝ չխաբվեիր։ Բա ազգի ճակատագրին, կյանքին, պատվին վերաբերող հարցում դու ինչպե՞ս կարող ես խաբվել։ Միայն սա բավական էր, որ Սերժը դրանից մեկ օր հետո նախագահ չմնար արդեն։ Կներեք, ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ մեր մտավորականության վրա, համալսարանական, բուհական, ակադեմիական մտավորականության վրա։ Ինչու՞ ձայն չեն հանում, վախենու՞մ են...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված