ԱՄՆ նախկին պետքարտուղարը աջակցություն է հայտնել Ուկրաինային
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց Եվրոպան ավելացնում էր ևս 1,5 դոլար, ուստի այն միտքը, որ եվրոպական երկրները «օգտվում էին իրավիճակից», սխալ է: Այս մասին C-Span-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ուկրաինայում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց եվրոպացիները և մյուսները ավելացնում էին 1,5 դոլար: Այսպիսով, այն միտքը, որ նրանք պարզապես օգտվում էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, պարզապես ճիշտ չէ», - ասել է Բլինկենը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինային աջակցելու համար ծախսված ամերիկյան միջոցների մեծ մասը մնացել է Միացյալ Նահանգներում:
«Խոսքը վերաբերում է Կիևի համար զենքի համակարգերի գնմանը կամ նրան փոխանցված համակարգերի փոխարինմանը», -պարզաբանել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ