Լատվիայում ընկած դրոնի պատճառը կարող էր լինել վատ եղանակը
Քաղաքական
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ Լատվիայում կործանված անօդաչու սարքի անկման ամենահավանական պատճառներից մեկը կարող էր լինել եղանակային պայմանները։ Այս մասին նա խոսել է «Лента.ру»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ռեզեկնե քաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Փորձագետի խոսքով՝ նման անօդաչու սարքերը կարող են գործարկվել ոչ միայն Ուկրաինայից, այլև Եվրոպայի տարածքից, քանի որ Եվրամիությունում արդեն ստեղծվել են դրանց արտադրության կենտրոններ։ Լեոնկովը նշել է, որ Ռուսաստանը նախկինում հրապարակել է նման գործարանների հասցեները Բալթյան երկրներում, Լեհաստանում և Գերմանիայում։ Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անօդաչու սարքերը կառավարել նաև արբանյակային կապի միջոցով։
Լեոնկովը չի բացառել նաև, որ դրոնը կարող էր կորցնել կառավարումը ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի աշխատանքի պատճառով։ Բացի այդ, նա ընդգծել է, որ ուժեղ քամիները մեծ վտանգ են ներկայացնում հատկապես ինքնաթիռային տիպի անօդաչուների համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Լատվիայի Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի տարածքում կործանվել էր անհայտ դրոն, իսկ հանրապետության տարածքում ընկել էր առնվազն ևս մեկ անօդաչու սարք։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ