ԱՄՆ-ն Եվրոպային «ահաբեկչության ինկուբատոր» է անվանել
ԱՄՆ
Սպիտակ տան նոր հակաահաբեկչական ռազմավարությունը, ըստ The Guardian-ի, Եվրոպան ներկայացնում է՝ որպես «ահաբեկչության ինկուբատոր», որը սնուցվում է զանգվածային միգրացիայով։
Ինչպես նշում է թերթը, փաստաթղթի «ամենակտրուկ» ձևակերպումը վերաբերում է Եվրոպային։ Այնտեղ նշվում է, որ «լավ կազմակերպված թշնամական խմբավորումները շահագործում են բաց սահմանները և դրանց հետ կապված գլոբալիստական իդեալները»։ Հետևաբար, Եվրոպան՝ որպես արևմտյան մշակույթի և արժեքների օրրան, պետք է գործի հիմա և դադարեցնի իր «դիտավորյալ անկումը»։
«Աշխարհն ավելի անվտանգ է, երբ Եվրոպան ուժեղ է, բայց Եվրոպան լուրջ սպառնալիքի տակ է և հանդիսանում է ինչպես ահաբեկիչների թիրախ, այնպես էլ ահաբեկչական սպառնալիքների բուծման վայր», - նշվում է տեքստում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ