Թրամփը մեկնաբանել է Սպիտակ տան նոր դահլիճի շինարարության աճած ծախսերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Սպիտակ տան տարածքում կառուցվող նոր մեծ դահլիճի նախագծի աճած արժեքը՝ հայտարարելով, որ նույնիսկ ընդլայնված տարբերակի արժեքը չի գերազանցի 400 միլիոն դոլարը։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։
Թրամփի խոսքով՝ նախնական նախագիծը գնահատվել էր 200 միլիոն դոլար, սակայն հետագա ուսումնասիրություններից հետո որոշվել է կառուցել գրեթե կրկնակի մեծ և ավելի բարձր որակի համալիր, որը կկարողանա ընդունել խոշոր միջոցառումներ, հանդիպումներ և ապագա ինագուրացիաներ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատի հանրապետականները առաջարկել էին Գաղտնի ծառայությանը հատկացնել 1 միլիարդ դոլար՝ անվտանգության արդիականացման ծրագրերի համար, որոնց թվում է նաև Սպիտակ տան նոր դահլիճը։ Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը նախագիծը քննադատել է՝ այն անվանելով Թրամփի «անձնասիրական նախագիծ»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ