Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա «Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն 

Ես կարտոֆիլ չեմ. ես Հայաստանի քաղաքացի եմ ու չեմ վաճառվում

Իրավունք

ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Օրենքով' ես, այսինքն' ՀՀ քաղաքացիս եմ ձեւավորում իշխանությունը: Այն իշխանությունը, որը ես ցանկանում եմ: Ես ունեմ բանականություն, ես ունեմ տրամաբանություն, ես ունեմ զգայարաններ' կողմնորոշվելու համար, թե ում եմ տալու իմ քվեն, ում եմ գործուղելու Խորհրդարան կամ Նախագահական նստավայր:

Ու երբ դու, թաղի լավ տղա, համատիրության լաչառ կնիկ կամ որեւէ այլ մեկը մտքով անցկացնում է անգամ, որ ինձ կարող է 5000 կամ 10000 դրամ ընտրակաշառք առաջարկելով' իր նախընտրած քաղաքական ուժի համար գնել իմ քվեն, ուրեմն, նա վիրավորում է իմ արժանապատվությունը: Ուրեմն, նա համարում է, որ Հայաստանը միայն իր հայրենիքն է, ուրեմն, նա համարում է, որ ինքը ինձնից ավելի լավն է, ավելի «բարձր դասի մարդ», ուրեմն, նա համարում է, որ ինքը ավելին է, քան ես: Ուրեմն, նա իր մտքով անց է կացնում, որ ես եւ ինքը ոչ թե հավասարապես այս երկրի քաղաքացիներն ենք, այլ ինքը' քաղաքացի է իրավունքների մասով, ես' պարտականությունների: Ինքը էլիտան է, որ պետք է վայելի երկրի բարիքները, ես պետք է ստեղծեմ այն բարիքները, որոնք ինքը պետք է վայելի, իր երեխան պետք է ազատվի բանակից, մեր զավակները' սահման պահեն, իր երեխան առանց բուհ այցելելու դիպլոմ ստանա, մեր զավակները' չկարողանան նորմալ ուսում ստանալ:

Իսկ ես ասում եմ' ո՛չ: Էդպես չէ: Էս երկիրը բոլորինս է' բոլոր առումներով, ե՛ւ իրավունքների, ե՛ւ պարտականությունների: Էս երկրում չպետք է լինեն էլիտաներ, բարիքներ վայելողներ եւ բարիքներ ստեղծողներ: Էս երկիրը հավասար բոլորինս է, եւ որեւէ մեկը իրավունք չունի տրորել իմ արժանապատվությունը ու մտքի ծայրով անգամ անցկացնել, թե ինքը կարող է 5000 կամ 10000 դրամով գնել ինձ, իմ ընտանիքի անդամների, իմ հարազատների, իմ ընկերների ապագան:

Ես ՀՀ քաղաքացի եմ, ես կարտոֆիլ չեմ, եւ ես ՉԵՄ վաճառվում: Իմ ընտանիքի, իմ հարազատների, իմ ընկերների ապագան ՉԻ վաճառվում, իմ տատիկների եւ պապիկների գերեզմանը ՉԻ վաճառվում, իմ տունը, իմ բակը, իմ սկզբունքները, իմ արժանապատվությունը մի պարկ ալյուր չեն, դրանք ՉԵՆ վաճառվում, իմ հարազատների թափած արյունը ՉԻ վաճառվում, իմ զինվոր բարեկամները, հարազատները, զավակները, նրանց կյանքը, անվտանգությունն ու ապահովությունը ՉԻ վաճառվում: Մեր մանկահասակ զավակների ժպիտը, բարեկեցությունը, ծիծաղն ու երջանկությունը ՉԻ վաճառվում: Մեր երազանքները, մեր հավատքն ու վստահությունը ապագայի հանդեպ ՉԻ վաճառվում: Իմ վաղվա լուսաբացը ՉԻ վաճառվում: Իմ հույսը ՉԻ վաճառվում: Իմ հիշողությունը ՉԻ վաճառվում: Մեր հաղթանակները ՉԵՆ վաճառվում: Մեր մարդկային տեսակը ՉԻ վաճառվում: Հայրենիքը ՉԻ վաճառվում:

ՀՀ քաղաքացին հավասարազոր է Հայաստանի Հանրապետության գոյությանը: Եւ եթե ինչ-որ թաղի լավ տղա, կամ համատիրության մի լաչառ կնիկ մտածում է, թե ինքը կարող է գնել ՀՀ քաղաքացուն, ուրեմն նա մտածում է, թե կարող է գնել, հետեւաբար՝ վաճառել նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Սակայն նրանք իրենց միաբջիջ ուղեղներում պետք է հստակ ֆիքսեն մի պարզագույն բան' ՀՀ քաղաքացին ՉԻ վաճառվում, որովհետեւ վաճառքի ենթակա չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Թամար Ալուխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք
Ամենադիտված