Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքի Կահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավ Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ Աբրահամյան Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա Տոնոյան Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում Բասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում Հայաստանին 

Ովքե՞ր են տնօրինում մեր ճակատագրերը. Մաս 6-րդ, Վարդան Օսկանյան

Վերլուծական

Հաջորդ «ազգընտիրը», որ կներկայանա ձեր ուշադրությանը, քոչարյանական ճամբարի կարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն է: Նախկինում ՀՀ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած այս գործչի անունը մշտապես կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նրա վերելքը քաղաքական դաշտում եղավ հենց Քոչարյանի օրոք. Քոչարյանի օրոք Օսկանյանը դարձավ ԱԳ նախարար, 1998-ին Քոչարյանի հետ եկավ, 2008-ին Քոչարյանի հետ էլ գնաց: Գնալուց 4 տարի հետո, իհարկե, նորից հետ եկավ, ինչը նույնպես անմիջականորեն կապված էր Քոչարյանի՝ նորից ակտիվանալու հետ, որովհետև նախկինում անկուսակցական Վարդան Օսկանյանը քաղաքականություն վերադարձավ՝ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հենարանը հանդիսացող ԲՀԿ-ի կազմում, դարձավ ԱԺ պատգամավոր:

2015-ի սկզբում ՀՀԿ-ԲՀԿ հակադրության հանգուցալուծումից հետո (ինչի արդյունքում ԲՀԿ-ն դադարեց այլևս Քոչարյանի հենարան հանդիսանալուց), երբ սկսվեց ԲՀԿ-ից «առնետավազքը», Օսկանյանն առաջին հեռացողներից էր…

Ու հեռացավ: Իհարկե, նա ԱԺ-ում մնաց, ավելի շուտ՝ մնաց նրան անունը, բայց ձայնը կարծես թե չի լսվում…

Բայց ամեն հեռանալուց հետո վերադառնալ կա, ինչը նույնպես անմիջականորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Քանի որ Քոչարյանը վերջերս նորից է սկսել ակտիվացման նշույլներ ցույց տալ, արդեն զուգահեռ սկսել են նաև լուրեր շրջանառվել, որ Օսկանյանը հնարավոր է՝ շուտով հայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Այս նոր կուսակցությունը կլինի Ռոբերտ Քոչարյանի հերթական հենարանը:
Ստացվում է, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեցող ոչինչ չի՞ արել: Ոչ, իհարկե, արել է, օրինակ բոլորս էլ հիշում ենք Հանթսմանի փողերի հետ կապված պատմության մեջ նրա հայտնվելը, հիշում ենք նաև, թե ինչպես 2014-ին իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով Հայաստան հրավիրեց ցեղասպան Ջեմալ փաշայի թոռանը, ով Երևանի կենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ելույթ ունենալիս «Նեմեսիսի» հայ վրիժառուներին անվանեց «ավազակներ» և այլն:

Ինչպես տեսնում ենք՝ Օսկանյանի գործունեությունը մինչ օրս բազմաբնույթ ու «բովանդակալից» է եղել, բայց նույնը չենք կարող ասել ԱԺ-ում նրա ակտիվության մասին. որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, 4 տարվա մեջ ընդամենը 1 անգամ է ելույթ ունեցել, 2 անգամ հարց ուղղել, իսկ բացակայել քվեարկություններից հասցրել է 344 անգամ: Բացակայությունների մասին չենք կարող ասել՝ դրանք Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունումԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ին․ գրեթե մեկ միլիոն բաժանորդ՝ առանց հոսանքիՄոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համարԿահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավԿիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրԲաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ ԱբրահամյանԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիրԷդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա ՏոնոյանՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստումԹուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդԲասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՀունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա ՄկրտչյանՀարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ ՍարգսյանԿարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնիՌուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառովԹող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ ՇարմազանովՄաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվելՔուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրաՄեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում էԹրամփը լրացուցիչ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք․ նոր նախազգուշացում Իրանին«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթացՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայելԻտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար»
Ամենադիտված