Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանը Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել Տավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատել Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան Աբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներում Միրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ Միրզոյան Չգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ Միրզոյան Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․Միրզոյան TRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո 

«ՀԺ». Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց. Մեջլիսի հայ պատգամավորը ներողություն է ակնկալում

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր և ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, և այն կարող է ընթացք ստանալ:

«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։

Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է:Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձևին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձևն ունի մարդասիրական բնույթ:

«Ես քվեարկել եմ՝ հետևելով իմ խղճի ձայնին։ Այնտեղ ընդունված զեկույցը ունի մարդասիրական բնույթ։ Ես պարտավոր չեմ հաշիվ տալ իմ քվեարկության համար: Որևէ անձից ազգային պատկանելության հիման վրա վերաբերմունք ակնկալելը ցեղապաշտություն է։ Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր եմ ու սխալ եմ համարում նման ակնկալությունները։ Ես այդ քվեն չեմ տվել Թուրքիայի պատվիրակության անդամներից մեկը լինելու պատճառով, այլ քվեարկել եմ իմ ազատ կամքով»,- հայտարարում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։

Երեկ, երբ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել Եսայանին, նա ասաց. «Եթե Մարգար Եսայանը թույլ է տվել իրեն՝ այդքան անկեղծանալ, կարող եք իրեն հարցնել, թե ինչ եմ ասել ես: Ես որևէ պարտավորություն չունեմ նշյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու»:

Մեր հարցին՝ Մարգար Եսայանը բողոք է գրել ու ներողություն է ակնկալում, նրանից ներողություն կխնդրե՞ք, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել և տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք է գրել, դա արդեն իսկ ակնհայտ է թուրքական պատվիրակության և ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»:

Անդրադառնալով Եսայանի հայտարարությանը, որ Ուոլթերի բանաձևն ունի մարդասիրական բնույթ, Զոհրաբյանն ասաց. «Եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը Եսայանը համարում է մարդասիրություն, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո Ռիկո
Ամենադիտված